Տարածաշրջան09:45, 18 Հունիս 2015
Star. Էրդողանը գիտի, որ աղմուկ հանած գրքի հետևում Գյուլը չի կանգնած

Թուրքիայում օրերս մեծ աղմուկ հանած «12 տարի Աբդուլլահ Գյուլի հետ» գիրքը, որը գրի է առնվել Թուրքիայի նախկին նախագահի գլխավոր խորհրդական Ահմեթ Սևերի կողմից, բուռն քննարկումների և տարաբնույթ մեկնաբանությունների առիթ հանդիսացավ թուրք պաշտոնյաների շրջանում: Վարչապետ Ահմեթ Դավութօղլուն և ինքը՝ Գյուլը, արդեն իրենց կարծիքները հայտնել նշյալ գրքի վերաբերյալ, մինչդեռ Թուրքիայի լայն զանգվածներին հետաքրքրում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարծիքը, որն առայժմ լռում է:
Թուրքական «Star» պարբերականի թղթակից Մուրաթ Չիչեքն իր հոդվածում ներկայացրել է գրքի վերաբերյալ Էրդողանի հավանական մոտեցումները: Ըստ Չիչեքի՝ Էրդողանը համոզված է, որ այս գրքի հետևում Գյուլը չի կանգնած, և դա ամբողջությամբ Սևերի նախաձեռնությունն է:
Գրքից մի հատված մեջբերելով՝ Չիչեքը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հատկապես այս տողերը կարող էին մեկնաբանություն տալու ահնհրաժեշտություն ստեղծել, եթե գրքի խմբագիրը, իրոք, Անդուլլահ Գյուլը լիներ:
«Ինչպես Էրդողանի վարչապետ եղած ժամանակ, այնպես էլ նախագահության շրջանում Գյուլը պետք է նրան «ականազերծված» դաշտ «հանձներ»:
Աբդուլլահ Գյուլը չէր հավատում, թե վարչապետ Էրդողանը տեղյակ է, կամ մասնակցում է իր նախագահությանը խոչընդոտելու անդրկուլիսյան փորձերին, կամ նախընտրում էր էդպես ձևացնել»:
Հոդվածագիրը նկատել է տալիս, որ 200 էջանոց գրքում այնպիսի արտահայտություններ կան, որոնք տպավորություն են ստեղծում, թե «երկիրը Ահմեթ Սևերն է ղեկավարել, իսկ Գյուլը` նրա խորհրդատուն եղել»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |