Տարածաշրջան07:41, 18 Հունիս 2015
Դավութօղլու. «Չեմ կարող չբանակցել ընտրողների 13%-ի ձայները ստացած կուսակցության հետ»

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն կոալիցիա կազմելու վերաբերյալ բանակցությունների շրջանակներում պատրաստ է հանդիպել նաև «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP) հետ :
«Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ղեկավար և երկրի վարչապետ հանդիսացող Դավութօղլուն, «Հաբերթյուրք» հեռուստատեսության եթերում պատասխանել է լրագրողների հարցերին: Անդրադառնալով ԺԴԿ-ի հետ հնարավոր բանակցություններին` Դավութօղլուն ասել է. «Չեմ կարող չբանակցել մի կուսակցության հետ, որը ստացել է ընտրողների 13%-ի ձայները»:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն իշխող կուսակցությանը զրկեցին միակուսակցական կառավարություն կազմելու հնարավորությունից:
Իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) ստացել է 18 մլն 851 հզ 953 ձայն (40.86 տոկոս):
Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺՀԿ-CHP) ստացել է 11 մլն 513 հզ 380 ձայն (24.96 տոկոս):
«Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում կուսակցությունը» (ԱՇԿ-MHP) ստացել է 7 մլն 516 հզ 480 ձայն (16.29 տոկոս):
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP) ստացել է 6 մլն 051 հզ 650 ձայն (13.12 տոկոս):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |