Տարածաշրջան11:34, 19 Հունիս 2015
Իզմիրում 2 պտտահողմ է մոլեգնել (տեսանյութ)

Այսօր առավոտյան Իզմիրի ծովածոցում 2 պտտահողմ է մոլեգնել: Թուրքական «Hürriyet» թերթը տեղեկացնում է, որ 2 պտտահողմն էլ կարճ ժամանակ անց անհետացել են և սկսվել է հորդառատ անձրև: Պտտահողմերը վնաս չեն պատճառել:
Իզմիրի նահանգապետարանը բնակչությանը նախազգուշացրել է, որ օրվա ընթացքում սպասվում են հորդառատ անձրև և փոթորիկ: Նահանգապետարանի հայտարարության մեջ նշվում է, որ ըստ Իզմիրի օդերևութաբանության վարչության վերջին տվյալների, նահանգի արևմտյան շրջաններում տեղացող հորդառատ անձրևն առաջիկա 2 ժամվա ընթացքում ավելի կուժգնանա՝ ընդգրկելով նահանգի կենտրոնական և մյուս շրջանները: Սպասվում է ուժեղ ամպրոպ, կայծակ, փոթորիկ, անձրև, կարկուտ:
Նահանգապետարանը քաղաքացիներին խորհուրդ է տվել է լինել ուշադիր և զգույշ, քանի որ հնարավոր է պայմանների անբարենպաստ զարգացում (հանկարծակի հեղեղումներ, ջրհեղեղ, կարկուտ, կայծակ):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |