Տարածաշրջան08:16, 19 Հունիս 2015
Թուրքիայից ԻՊ-ին անդամակցող քաղաքացիները հիմնականում 20-22 տարեկան են
Թուրքիայի քաղաքացի 25-ամյա Հյուսեին Մուստաֆա Փերին մի տեագրություն է ուղարկել «Al Monitor»-ի լրագրող Ամբերին Զամանին, որտեղ պատմում է, թե նախկինում եղել է «Իսլամական պետություն» (İŞİD) ահաբեկչական խմբավորման գրոհայինների շարքում:
Հյուսեինը առաջ է քաշել այն պնդումը, թե Մուսուլի հյուպատոսարանից առևանգվածների ազատ արձակման վերաբերյալ Անկարան ԻՊ-ի հետ փոխանակման պայմանավորվածություն է ձեռք բերել: Զամանը փորձել է ստուգել իրեն ուղարկված տեսանյութում նշված փաստերի իսկությունը, սակայն տեսանյութի հեղինակի մասին ոչինչ պարզել չի կարողացել:
Ըստ աղբյուրի՝ «տեսանյութում Մուսթաֆա Փերին նկարագրում է ԻՊ-ի անդամ մի քաղաքացու օգնությամբ Թուրքիայից մեկնելու և ԻՊ-ին միանալու ընթացքը՝ նշելով, որ այն հեշտ ու անարգել է անցել: Սիրիա հասնելուց հետո նրան և այլ նոր անդամների խմբավորել են՝ ըստ ազգային պատկանելիության, հետո կրոնի դասեր են անցել, ինչից հետո թուրքերից բաղկացած մի ստորաբաժանում է ձևավորվել»:
Ըստ տեսանյութի հերոսի՝ Թուրքիայից ԻՊ-ին անդամակցող քաղաքացիները հիմնականում 20-22 տարիքային խմբին են պատկանում: Նա մասնավորապես նշել է, որ ԻՊ-ի կազմում կան Քոնիա քաղաքի բնակիչներ: Նա նշել է Քոնիայում գործող կրոնական կազմավորումների և դրանց առաջնորդների անունները՝ պնդելով, որ դրանք «ջիհադի» կազմավորումներ են և տեսակետ է հայտնել, թե պետությունն ուղղակի չի կարող չիմանալ նրանց գոյության մասին:
«Փերին նշել է, որ ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող երկրներում Թուրքական տարբեր ապրանքներ են վաճառվում, ինչը շատ զարմանալի է այն դեպքում, երբ ԻՊ-ը Թուրքիային վերաբերվում է որպես «հայհոյանքի երկիր»: Ըստ նախկին գրոհայինի մեկնաբանության՝ դա տեղի է ունենում ԻՊ-ի կողմից գերեվարված թուրքերի հետ փոխանակման շնորհիվ», - գրում է կայքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |