Իրավական12:33, 19 Հունիս 2015
Էրդողանին վիրավորելու համար հերթական քրգործն է հարուցվել

Թուրքիայում հերթական քրգործն է հարուցվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին բացասական արտահայտվող քաղաքացիների նկատմամբ: 2013թ. դեկտեմբերին Թուրքիայում կազմակերպված ցույցերի ժամանակ Էրդողանի վերաբերյալ հայտարարություններ արած Բինալի Յըլդըզի և մի քանի այլ քաղաքացիների մեղադրանք է առաջադրվել «պետական պաշտոնյային վիրավորելու» համար: Տեսախցիկները ֆիքսել են, որ նրանք ցույցի ընթացքում Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին բղավել են «Գող Թայիփ Էրդողան»:
Բինալի Յըլդըզը դատապարտվել է 11 ամիս 20 օր ազատազրկման: Նույն քրգործով ևս հինգ քաղաքացիների վերաբերյալ 7080 թուրքական լիրայի չափով տուգանք է սահմանվել, սակայն մեղադրյալների՝ նախկինում դատվածություն չունենալու պատճառով տուգանքի գանձումը հետաձգվել է:
Բինալի Յըլդըզը արդեն իր պատիժն է կրում կալանավայրում, նա երկու երեխաների հայր է, գործազուրկ, ընտանիքը վարձով է բնակվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |