Տարածաշրջան11:55, 19 Հունիս 2015
Ռուսաստանն ու Հունաստանը ստորագրել են «Թուրքական հոսք» գազատարի կառուցման պայամանագիրը

Ռուսաստանն ու Հունաստանը վերջնական պայմանավորվածություն են ձեռք բերել երկու երկրների միջև « Թուրքական հոսք » (Türk akımı) անվամբ հայտնի գազատարի կառուցման վերաբերյալ: Թուրքական «haberler» լրատվական կայքի հաղորդմամբ Մոսկվայի և Աթենքի միջև համապատասխան միջպետական համաձայնագիր է ստորագրվել:
Պայմանագրի ստորագրության արարողության ժամանակ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հունաստանը հավասար բաժնետերեր են լինելու: Ռուսաստանը, որն ըստ աղբյուրի, Ուկրաինայի և Ղրիմի հետ կապված խնդիրների պատճառով բնական գազը Եվրոպա հասցնելու համար նոր ուղիներ է փնտրում, անցյալ տարի չեղյալ էր համարել «Հյուսիսային հոսք» նախագիծը, որի միջոցով նախատեսվում էր իրագործել բնական գազի արտահանումը եվրոպական երկրներ:
«Թուրքական հոսք» նախագծի շնորհիվ ռուսական գազը Սև ծովի միջոցով կարտահանվի Եվրոպա: Գազատարը կհասցվի մինչև թուրք-հունական սահմանը, իսկ այդտեղից արդեն դեպի Եվրոպա գազատարի շարունակության կառուցման համար Ռուսաստանը կարիք կունենա նոր պայմանավորվածություններ ձեռք բերել եվրոպական երկրների հետ:
Թուրքական լրատվամիջոցի համաձայն՝ չնայած Ռուսաստանը Հունաստանի հետ արդեն պայմանագիր է ստորագրել, «Թուրքական հոսքի» վերաբերյալ Թուրքիայի հետ դեռևս հստակ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:
Աղբյուրը հայտնում է, որ Եվրոպայի համար բնական գազի ամենախոշոր արտահանող Ռուսաստանը աշխատանքներ է տանում նաև Բալթիկ ծովով անցնող երկու այլ գազատարների կառուցման նախագծերի ուղղությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |