Տարածաշրջան07:30, 19 Հունիս 2015
Քըլըչդարօղլուն գորշ գայլերի քաղաքական թևի ղեկավարին առաջարկել է վարչապետի պաշտոնը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն մեկ այլ ընդդիմադիր ուժի` գորշ գայլերի քաղաքական թևը համարվող «Ազգայանական շարժմանը» (MHP-ԱՇԿ) կուսակցությանն առաջարկել է կոալիցիա կազմել:
Թուրքական «Hürriyet» պարբերականը տեղեկացնում է, որ Քըլըչդարօղլուն ԱՇԿ-ի նախագահին առաջարկել է ստանձնել վարչապետի պաշտոնը:
Քըլըչդարօղլուն անդադարձել է խորհրդարանում ներկայացված 4-րդ ուժի՝ քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) աջակցությանը ստանալու հարցին: Բայց դա համարվել է բավականին դժվար գործ՝ հաշվի առնելով ԱՇԿ-ի կոշտ դիրքրոշումը քրդական հարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Քըլըչդարօղլուն նշել է, որ երեք կուսակցություններն էլ նախընտրական շրջանում ընտրողներին մի շարք խոստումներ են տվել, որոնց մեջ շատ ընդհանրություններ այդումամենայնիվ կան:
«Թուրքիան բազմաթիվ խնդիրներ ունի: Դրանք լուծել է պետք: Քաղաքականությունն էլ լուծումներ գտնելու արվեստ է»,- ասել է ընդդիմադիր կուսակցապետը:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Թուրքիայում տեղի էին ունեցել խորհրդարանական ընտրությունները: Խորհրդարանում հայտնված 4 կուսակցություններից ոչ մեկին չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ձևավորել (550 պատգամավորից բաղկացած խորհրդարանում մեծամասնություն ապահովելու համար անհրաժեշտ է 275+1 ձայն)՝ միայնակ կառավարություն կազմելու համար: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ), ստանալով 40.98 տոկոսի ձայն, խորհրդարանում նեկայացված կլինի 258 պատգամավորով: Բացարձակ մեծամասնություն դառնալու համար ԱԶԿ-ին չի բավարարում 18 պատգամավորական մանդատ: ԺՀԿ-ն, ԱՇԿ-ն և ԺԴԿ-ն համապատասխանաբար զբաղեցրել են 131, 80 և 81 տեղ: Հետևաբար գլխավոր ընդդիմադիրներին կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ է նաև քրդամետ կուսակցության աջակցությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |