Միջազգային16:32, 21 Հունիս 2015
Ամերիկյան զեկույց. Թուրքիան ամենախոշոր տարանցիկ երթուղի՝ ահաբեկիչների համար

ԱՄՆ-ի պետքարտուղարության կողմից 2014թ. ահաբեկչության մասին կազմված զեկույցում, Թուրքիան օտարերկրյա ահաբեկչների համար հանդիսացել է ամենախոշոր տարանցիկ երթուղին: Ըստ թուրքական «Haberdar.com» լրատվական կայքի` զեկույցում նշվում է, որ Թուրքիան թեև հանդիսանում է «Իսլամական պետություն» (ԻՊ ) ահաբեկչական կազմակերպության դեմ ձևավորված կոալիցիայի անդամ, այնուամենայնիվ, բազմաթիվ ահաբեկիչներ Սիրիայում և Իրաքում ԻՊ-ին անդամագրվելու համար Թուրքիայի տարածքով են անցնում:
Զեկույցում նաև հիշատակվում է, որ հենց Թուրքիան իր տարածքում տեղ է տալիս այնպիսի ահաբեկչական կազմակերպություններին, ինչպիսիք են` «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK), Հեզբոլլահը, Համասը և այլն:
Կարևորվել է նաև այն փաստը, որ ավելի քան 30 տարի տևած զինված պայքարը թուրքական իշխանությունների և ՔԲԿ-ի միջև դադարեցվել է 2013-ին:
Ըստ զեկույցի գնահատման` ՔԲԿ-ի զինյալների թիվն ընդհանուր առմամբ այժմ 4-5 հազար է:
Հիշատակվել է նաև այն փաստը, որ թուրքական իշխանությունները համագործակցել են Սիրիայում գտնվող Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն»(ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ» (ԺԻՋ-YPG )-ի հետ: Օրինակ՝ հիշատակվում է այն փաստը, որ 2014թ. դեկտեմբերին Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ժողովին մասնակցել է նաև Պաղեստինում գտնվող «Համաս»-ի առաջնորդ Հալիդ Մեշալը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |