Հասարակական13:51, 22 Հունիս 2015
Մահչուփյան. «Մարդիկ զգացել են, որ ԱԶԿ-ն ուղղակի օգտագործում է կրոնի գործոնը»
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի նախկին գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը «El Cezire»-ին տված հարցազրույցում խոսել է իշխանական «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության սոցիալ-քաղաքական կորուստների մասին:
Լրագրողը Մահչուփյանին խնդրել է պարզաբանել վերջինիս հոդվածում գրված «ԱԶԿ-ն մնաց Թուրքիայի սոցիոլոգիայի հետևում» արտահայտությունը:
Մահչուփյանը, հիշեցնելով, որ ԱԶԿ-ն առաջին անգամ իշխանության է եկել՝ ստանալով 34 տոկոս ձայն, նշել է, որ կուսակցությանը հաջողվել է իշխանության գալուց հետո ընդլայնել աջակիցների թիվը: ԱԶԿ-ի օրոք տնտեսական թռիչք է եղել, սոցիալական հաջողություններ են արձանագրվել մոբիլիզացիայի, աշխարհին ինտեգրվելու հարցերում: Սակայն կա մի կրթված քաղաքաբնակ ու երիտասարդ հատված, որն ավելի բարձր մակարդակ է ուզում:
Մահչուփյանի կարծիքով դրա պատճառն էլ այն է, որ նորմերը փոխվել են, և մարդիկ կարողանում են համեմատություն անել, քանի որ նրանք ավելի շատ են ճանապարհորրդում ու կարողանում տեղեկանալ, թե աշխարհի որ մասում ինչ է կատարվում:
«Հարկավոր է միանգամից բազմաթիվ տարբեր շերտեր ընդգրկող քաղաքականություն: ԱԶԿ-ն դա չկարողացավ հասկանալ: Իր առջև կանգնած խնդիրներին իր ռեֆլեքսներով պատասխանեց` մտածելով, որ բոլորը կհետևեն այդ ռեֆլեքսին»,- նկատել է Մահչուփյանը:
Դավութօղլուի նախկին խորհրդականի հաշվարկներով ԱԶԿ-ն, նույնիսկ քրդական ձայները մի կողմ դրած, 46-47 տոկոս քվե ստանալու պոտենցիալ ուներ:
Մահչուփյանն, անդրադառնալով ԱԶԿ-ի քաղաքականության մեջ օգտագործվող իսլամական տարրերին, նշել է, որ ամեն բան հակառակ էֆեկտ է ունենում, երբ անցնում է նախընտրելի չափերը: Ըստ Մահչուփյանի` այս ընտրություններին իսլամական հատվածի մի մասը կուսակցությունը ձայն չտվեց ոչ թե այն պատճառով, որ պակաս հավատացյալ է դարձել, այլ զգացել է, որ ԱԶԿ-ն ուղղակի օգտագործում է կրոնի գործոնը և այս ուղղությամբ անցնում սահմանները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |