Տնտեսական07:45, 23 Հունիս 2015
Թուրքիան Եվրոպայի 7-րդ ամենաթանկ երկիրն է

Թուրքիայի հետազոտական ընկերության՝ բնակչության գնողունակության վերաբերյալ հրապարակած վիճակագրության համաձայն՝ ապրանքների և ծառայությունների մատչելիության առումոով եվրոպական 37 երկրների ցուցակում Թուրքիան 10-րդ տեղն է գրավում:
Ըստ թուրքական «ensonhaber.com» լրատվակայքի ՝ այդ 37 երկրներում (Եվրամիության անդամ 28 երկրները, «Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի» (EFTA) 3 երկրները՝ Շվեյցարիան, Իսլանդիան, Նորվեգիան, ԵՄ-ի 5 թեկնածու երկրներն ու Բոսնիա- Հերցոգովինան) ամենաթանկ երկիրը Շվեդիան է, իսկ ամենաէժան ապրանքներ և ծառայություններ վաճառող երկիրը՝ Մակեդոնիան: Այսպես, միջինում 100 եվրո արժողությամբ ապրանքներն ու ծառայությունները Շվեդիայում կարելի է ձեռք բերել 154 եվրոյի, իսկ Մակեդոնիայում՝ 47 եվրոյի դիմաց:
2014 թ. Թուրքիայի համար այդ ցուցանիշը հավասար է եղել 61 եվրոյի, մինչդեռ նախորդ՝ 2013թ. այն կազմում էր 64 եվրո: Ըստ աղբյուրի՝ պատճառը եվրոյի փոխարժեքի տատանումն է Թուրքիայում: 2013թ. 1 եվրոն համարժեք է եղել 2.53 թուրքական լիրայի, իսկ 2014թ.՝ 2.91 լիրայի:
Թուրքիայի վիճակագրական ընկերության նույն հետազոտության արդյունքների համաձայն՝ Թուրքիայում ամենաթանկ ապրանքները անձնական փոխադրամիջոցներն են, որոնք դուրս են միջինացված 100 միավորի սահմաններից: Այս առումով Թուրքիան Եվրոպայի 7-րդ ամենաթանկ երկիրն է՝ Նորվեգիայից, Դանիայից, Իսլանդիայից, Ֆինլանդիայից, Հոլանդիայից և Պորտուգալիայից հետո: Մնացած ապրանքների և ծառայությունների գները ավելի ցածր են եվրոպական նշյալ չափանիշային միավորից: Այսպես, սպառողական էլեկտրոնիկայի և ալկոհոլային խմիչքների միջինացված ինդեքսը հավասար է 87 միավորի, սննդի և ոչ ալկոհոլային խմիչքներինը՝ 84 միավորի, ռեստորանների և հյուրանոցներինը՝ 74, հագուստինը՝ 63, սպառողական ապրանքների և ծառայություններինը՝ 61 միավորի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |