Տարածաշրջան10:24, 24 Հունիս 2015
Թուրքական կայքը ընթերցող է գրավում «հայկական» վերնագրով

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում ձայների 13 տոկոսը ստանալով մեջլիս մտած ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների հանրապետական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամներից մեկի վերաբերյալ հետաքրքիր մեկնաբանություններ է արվել:
Թուրքական «muhabir.net» լրատվակայքի հաղորդմամբ՝ նախօրեին Թուրքիայի ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ- TBMM) կայացած առաջին նիստի ժամանակ տեղի է ունեցել պատգամավորների երդման արարողությունը: Այդ ժամանակ ԺԴԿ պատգամավոր Մեհմեթ Ալի Ասլանը «Մեծն թուրք ազգ» արտահայտության փոխարեն ասել է «Թուրքիայի մեծ ազգ», ինչի պատճառով հարկադրված է եղել կրկնել իր երդումը:
Աղբյուրը նշում է, որ ինչպես հայտնի է դարձել, Ալի Ասլանի տատը ծագումով ասորի է: Թուրքական կայքը պատգամավորի լեզվի սայթաքումը կապում է նրա ծագման հետ: Սակայն հետաքրքրական է այն հանգամանքը, որ այս դիպվածը լուրի վենագրում արտացոլվել է բոլորովին այլ ձևով. այն հրապարակվել է «Պարզվում է՝ «թուրք ազգ» ասել չցանկացող ԺԴԿ պատգամավորը հայկական ծագում ունի» վերնագրով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դեսպանների հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահն անդրադարձել է Հարավային Կովկասին, մասնավորապես Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին։

Ուրալօղլուն նշել է, որ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար ձեռք են բերվել 113 օդանավիգացիոն սարքեր և այլ սարքավորումներ։

Մազլում Քոբանի. «Եթե գործընթացը հաջողի, այն դրական ազդեցություն կունենա նաև մեզ վրա և այլևս ոչ մի պատճառ չի լինի Թուրքիայի վրա հարձակվելու համար»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Դեսպանների հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահն անդրադարձել է Հարավային Կովկասին, մասնավորապես Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին։
Իսմայիլ Բեքայը նշել է, որ Թուրքիայի արտգործնախարարից լսած խոսքերը բնավ կառուցողական չէին։
Սույն հոդվածում ներկայցվում է, թե ինչպես են Թուրքիան, տարածաշրջանի քրդերն ու երկրներն արձագանքել PKK-ի հիմնադիր առաջնորդի զենքերը վայր դնելու և ինքնալուծարվելու վերաբերյալ կոչին։
Նախատեսվում է, որ Ֆիդանը կվերահաստատի Թուրքիայի աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը։
Մարտի 1-ից թանկացել է Ֆրանսիայից Թուրքիա մեկնող աշխատուժի համար նախատեսված ինքնաթիռների տոմսերի հարկային վճարը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |