Իրավական08:41, 24 Հունիս 2015
Եվրադատարանը չեղյալ է ճանաչել թուրքական դատարանների կայացրած 3 վճիռ

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիայի վերաբերյալ 3 որոշում է ընդունել
Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` որոշումներից առաջինը վերաբերում է Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախագահ Սելահեթթին Դեմիրթաշի ներկայացրած հայցին:
Դեմիրթաշը ՄԻԵԴ ներկայացրած հայցում բողոքարկել էր 2007 թվականին իրեն թիրախավորած թուրքական թերթերից մեկի դեմ բացած գործով ընդունված որոշումը: Ըստ այդմ՝ ՄԻԵԴ-ը անփոփոխ է թողել թուրքական դատարանի որոշումը, որտեղ «Թուրք, ահա քո թշնամին» վերնագրով սպառնալիքներ պարունակող հոդվածում տեղ գտած արտահայտությունները որակավորվել էին որպես խոսքի ազատությանը չհակասող:
Եվրոպական դատարանը հիմնավոր չի համարել Դեմիրթաշի դիմումը, որտեղ նշված էր, որ խախտվել է վերջինիս` Մարդու Իրավունքների Եվրոպական կոնվենցիայով նախատեսված կյանքի իրավունքը` պարզաբանելով, որ թերթի հոդվածի արդյունքում որևէ 3-րդ անձի կողմից մահվան սպառնալիք չի հնչել, ինչպես նաև Դեմիրթաշը սեփական անվտանգությունն ապահովելու պահանջ չի ներկայացրել:
Մյուս որոշումը վերաբերում է մի թուրք զինվորականի Աթաթուրքի նկարի հասցեին արած արտահայտությանը, ինչի առիթով թուրքական ռազմական ու քաղաքացիական դատարաններում երկար ժամանակ շարունակվող դատավարություններում տարբեր քրեական ու վարչական պատիժների սահմանող որոշումներ են կայացվել: ՄԻԵԴ-ը չեղարկել է այդ որոշումները՝ հիմնավորելով, որ թուրք սպայի արտահայտությունը տեղավորվում է խոսքի ազատության շրջանակներում:
Վերջին որոշմամբ էլ Եվրադատարանն անհիմն է ճանաչել գաղտնի վկայի ցուցմունքով թուրքական դատարանի կողմից երկու քաղաքացիներին «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) անդամակցության մեջ մեղավոր ճանաչելու և 6 տարի 3 ամսով ազատազրկելու որոշումը: Ըստ ՄԻԵԴ-ի որոշման՝ այս դեպքում Թուրքիան խախտել է ազատ դատավարության իրավունքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |