Տարածաշրջան08:00, 26 Հունիս 2015
3 տարում Թուրքիայի 10 000 քաղաքացի է միացել ահաբեկչական խմբավորումներին
Թուրքիայի «21-րդ դար» ինստիտուտի մերձավոր արևելքի հարցերով ամբիոնի իրականացրած հետազոտության համաձայն՝ վերջին երեք տարիների ընթացքում ծայրահեղ իսլամիստական ահաբեկչական խմբավորումներին միանալու նպատակով շուրջ 10.000 մարդ է Թուրքիայից մեկնել Իրաք և Սիրիա: Պարզվել է նաև, որ նրանցից ավելի քան 7000-ը միացել է «Իսլամական պետություն» (ԻՊ- İŞİD) ահաբեկչական խմբավորմանը, մյուսները՝ «Ալ Քաիդա» և «Ալ Նուսրա» ահաբեկչական խմբավորումներին:
Թուրքական «Hurriyet» պարբերականի հաղորդմամբ՝ բացի մահապարտներից, հարյուրավոր ընտանիքներ էլ Թուրքիայից տեղափոխվել են ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող Ռաքքա, Մուսուլ, Թելաֆեր քաղաքներ: Հետազոտությունն իրականացնող թուրք պրոֆեսոր Սերհադ Էրկմենը նշում է, որ ԻՊ-ին միացողների կեսից ավելին կազմում են ընտանիքները:
Էրկմենը ընդգծում է նաև, որ վերոնշյալ ահաբեկչական խմբավորումների կազմում ի սկզբանե միշտ էլ թուրքեր եղել են: Սակայն վերջին երեք տարիների ընթացքում հատկապես ԻՊ-ի նկատմամբ մեծացել է հետաքրքրությունը թե ամբողջ աշխարհում և թե մասնավորապես Թուրքիայում:
ԻՊ-ին անդամակցելու համար Թուրքիայից ամենից շատ մեկնում են Ստամբուլի, Անկարայի, Քոնիայի, Ադանայի, Դիարբեքիրի, Գազիանթեփի բնակիչները: Ավելի քիչ թվով քաղաքացիներ ԻՊ-ին միանալու համար մեկնել են նաև Թուրքիայի Բուրսա, Սաքարյա, Բինգյոլ, Մուշ, Ադըյաման շրջաններից:
Հայտնի է նաև, որ Թուրքիայի գրեթե բոլոր բնակավայրերից որոշակի, թեկուզ շատ քիչ թվով մարդիկ ահաբեկչական խմբավորումներին միանալու նպատակով մեկնում են Սիրիա և Իրաք, կամ մեկնում ու հետ են վերադառնում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |