Իրավական12:45, 26 Հունիս 2015
Թուրք ընդդիմադիր գործիչը առաջարկել է քրեական գործ հարուցել «հայերի որս»-ով սպառնացող ազգայնամոլի նկատամամբ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ - CHP) Կարսի տարածքային ղեկավար Օզֆեր Քոչաքը խստորեն քննադատել է Գորշ գայլերի «Ülkü ocaklar» (Իդեալիստական օջախներ) անվամբ ծայրահեղական աջակողմյան երիտասարդական կառույցի Կարսի մասնաճյուղի ղեկավար Թոլգա Ադըգյուզելի ՝ հայ ջազ –դաշնակահար Տիգրան Համասյանի համերգների կապակցությամբ նախօրեին արած ազգայնամոլական հայտարարությունը:
Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի հաղորդմամբ՝ Քոչաքը, Թեմայի վերաբերյալ գրավոր հայտարարություն տարածելով , մասնավորապես ասել է.«Ակնհայտորեն ազգային խտրաանություն դրսևորող և ատելության վրա հիմնված հանցագործություն կատարող Ադըգյուզելը միաժամանակ հանցանքի է դրդում բոլոր նրանց, ովքեր լսում են նրա հայտարարությունը: Ադըգյուզելը ոչ միայն այս երկրում ապրող հայերին է սպառնացել, այլև ընդգծելով համերգների ՝«քահանայի հագուստով» իրականացված լինելը, բոլոր քրիստոնյաների հանդեպ է հանցանք գործել: Այս հողերում ռասիստական մտածողության դեռևս գոյություն ունենալու պատճառներից մեկն էլ այն է, որ իրավական կառույցները անտարբեր են մնում նմանատիպ հանցանքների նկատմամբ»:
ԺՀԿ գործիչը հղում է արել Թուրքիայի քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածին, ըստ որի սոցիալական, ազգային, կրոնական տարբերությունների հիման վրա հասարակության մի հատվածի կողմից մյուսի բացահայտ ստորացման համար նախատեսվում է վեց ամսից մեկ տարի ազատազրկում, հասարակական անվտանգության տեսակետից բացահայտ և մոտակա սպառնալիքի դեպքում՝ մեկից երեք տարի ազատազրկում:
Քոչաքը նշել է, որ Ադըգյուզելը բացահայտորեն մեղավոր է վերոհիշյալ հոդվածում նկարագրված հանցանքի մեջ և անհրաժեշտ է նրա նկատմամբ քրեական գործ հարուցել՝ անգամ առանց համապատասխան հայցադիմումի: Քոչաքը ընդգծել է, որ Համասյանը շարունակելու է իր համերգները Թուրքիայում և հույս է հայտնել, որ չնայած Ադըգյուզելի հայտարարությանը՝ Կարսում նման ազգայնամոլական մոտեցումները չեն խրախուսվում:
Հիշեցնենք, որ Ադըգյուզելն իր դժգոհությունն էր արտահայտել այն առթիվ, որ հայ ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանը համերգ է տվել պատմական հայկական մայրաքաղաք Անիի ավերակներում: Ծայրահեղական ղեկավարին մասնավորապես զայրացրել էր այն հանգամանքը, որ համերգն իրականացվել էր հոգևորականների հագուստով: Ադըգյուզելը սպառնացել էր «հայերի որսի դուրս գալ Կարսի փողոցներում»:
Նշենք, որ Տիգրան Համասյանի «Լոյս ի լուսոյ» խորագրով համերգաշարը, որը նախատեսվում է իրականացնել աշխարհի մի շարք երկրներում, ներկայումս շարունակում է ընթանալ Թուրքիայի տարածքում գտնվող պատմական հայկական եկեղեցինում:
Աղբյուր` Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

11:01, 17 ապր
Թուրքիայում ձերբակալվել է Բեշիքթաշի ընդդիմադիր փոխքաղաքապետը
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

14:14, 16 ապր
Եվրոպական կառույցի ներկայացուցիչներն Օջալանի կալանավայր չեն գնացել
Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

16:48, 15 ապր
Ընդդիմադիր գործիչն Էրդողանին կվճարի 2000 դոլար
Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |