Հասարակական08:20, 27 Հունիս 2015
«Շարժվել միասին». հայ-թուրքական համատեղ նախագիծ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության

Հայոց Ցեղասպանության խորհրդանշական սկիզբը համարվող 1915թ. ապրիլի 24-ին Ստամբուլում ձերբակալված և սպանդի ուղարկված հայ մտավորականների անցած ճանապարհը 100 տարի անց կկրկնեն հայ և թուրք երիտասարդները, բայց արդեն՝ այդ ճանապարհին մնացած հայկական հիշողությունները հավաքագրելու նպատակով:
Թուրքական «demokrathaber.com» լրատվակայքի համաձայն՝ «Acting Together» խորագրով նախագծի շրջանակներում նախատեսվող ճամփորդությունը կսկսվի 2015թ. օգոստոսի 31-ին՝ Ստամբուլի Հայդարփաշա երկաթուղային կայարանից, որտեղից հայ մտավորականները 100 տարի առաջ ուղարկվել էին «մահվան երթի» և կավարտվի սեպտեմբերի վերջին՝ Երևանում:
Ուղևորության հետագծի մեջ ներառված են նույն «աքսորի» կայարանները՝ Այաշ (Անկարա), Դերսիմ, Վարթո (Մուշ), Աղրը, այնուհետև՝ Վրաստանի սահմանով անցում կկատարվի Հայաստան: Հայաստանում նախագծի մասնակիցները կայցելեն Գյումրի, Թալին, Էջմիածին քաղաքները:
Նախագիծը իրականացվում է գերմանական DVV İnternational-ի, ստամբուլյան «Պատմական հիմնադրամի» և էթնոլոգիական հետազոտությունների «Հազարաշեն» հայկական կենտրոնի համատեղ ջանքերով, ինչպես նաև՝ Գերմանիայի արտգործնախարարության աջակցությամբ:
Ըստ նախագծի կոոդինատոր Այշե Օքթեմի՝ ուղևորությանը կմասնակցեն Հայաստանից, Թուրքիայից և Գերմանիայից եկած հատուկ խմբեր, հայկական և թուրքական համալսարանների 10-ական ուսանողներ և մեկական գրող՝ Հայաստանից և Թուրքիայից:
Հայաստանում նախագծի մասնակիցները կհանդիպեն ցեղասպանությունից փրկվածների սերունդների հետ, ինչպես նաև այսօրվա փախստականների՝ Հայաստանում ապաստանած սիրիացիների հետ: Ուղևորության ընթացքում բոլոր բնակավայրերում կկազմակերպվեն գիտաժողովներ ու քննարկումներ՝ պատերազմների, դրանց հետևանքների, մարդկանց կյանքի փրկության, գաղթերի և նմանատիպ թեմաների շուրջ:
Կիրականացվեն նկարահանումներ ու ձայնագրություններ, բանահյուսության ու բանավոր պատմության և հայերին վերաբերող ամեն տեսակ հուշերի հավաքագրում: Այս ամենը ուղևորության ընթացքում կցուցադրվի հետզհետե հարստացող շարժական ցուցահանդեսի շրջանակներում, իսկ ուղևորության ավարտից հետո վերջնական տեսքով այցելուներին կներկայացվի սկզբում Երևանում, այնուհետև նաև՝ Ստամբուլում և այլ քաղաքներում: Ուղևորության ավարտին մասնակից գրողների օգնությամբ ձեռք բերված նյութերը կհրատարակվեն նաև գրքի տեսքով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |