Տարածաշրջան11:23, 29 Հունիս 2015
Էրդողանը հայտարարել է, որ թույլ չի տա Թուրքիայի հարավում նոր պետություն ձևավորել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թույլ չեն տա Թուրքիայի հարավում նոր պետություն կազմավորել (նկատի ունի քրդական պետություն-խմբ): Էրդողանն այս հայտարարությունն արել է Թուրքիայի հետ սահմանակից սիրիական քրդաբնակ Քոբանի քաղաքում տեղի ունեցած քրդերի և «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության միջև բախումների ֆոնին: Քոբանիում քրդերը նկատելի հաջողություններ են գրանցել ԻՊ-ի գրոհայինների դեմ պայքարում:
Թուրքական «Habertürk» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Էրդողանը, խոսելով Քոբանիում կատարվող դեպքերի մասին, ընդգծել է, որ այդ դեպքերը որոշ շրջանակաների կողմից որպես պատրվակ են օգտագործվում Թուրքիան ևս մեկ անգամ վտանգի տակ դնելու համար:
«Դիմում եմ իմ ողջ ազգին, ամբողջ աշխարհին: Երբեք թույլ չենք տա, որ Սիրիայի հյուսիսում, մեր հարավում մի պետություն ձևավորվի: Ուզում եմ, որ սա հայտնի լինի: Ինչ գնով ուզում է լինի մենք շարունակելու ենք պայքարը այս հարցում»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |