Տարածաշրջան14:11, 29 Հունիս 2015
ՔԲԿ առաջնորդ. «Եթե Թուրքիայի ԶՈՒ-ն Ռոժավայում ռազմական միջամտություն անի, մենք էլ կմիջամտենք»

«Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) առաջնորդներից Մուրադ Քարայըլանն անդրադարձել է Թուրքիայի կողմից Սիրիա ներխուժման մասին լուրերին: «Fırat» լրատվական գործակալության հետ զրույցում Քարայըլանը հայտնել է, որ եթե Թուրքիայի զինված ուժերը ռազմական միջամտություն անեն Սիրիայի հյուսիսի քրդաբնակ հատվածում, իրենք պատասխան հարված կհասցնեն:
«Անկեղծ ասեմ, եթե նրանք Ռոժավայում (քրդաբնակ շրջան Սիրիայում) միջամտեն, մենք էլ կմիջամտենք, իսկ այդ ժամանակ Թուրքիան ամբողջությամբ պատերազմի դաշտի կվերածվի»,-ասել է Քարայըլանը:
Հարցին, թե ինչ նշանակություն կունենա Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի կողմից տարածաշրջանում ռազմական միջամտություն կատարելու որոշումը, Քարայըլանը պատասխանել է, որ չի կարծում, թե Թուրքիան կարող է անել ամեն բան, ինչ-որ ցանկանա:
Քարայըլանը ասել է. «Որոշում կայացնելը այդքան էլ հեշտ չէ: Տարածաշրջանային և միջազգային իրավիճակ գոյություն ունի, հավասարակշռության հարցեր կան: Թուրքական պետությունը այդպես իր ամեն ուզածը չի կարող անել: Այդպես Թուրքիան ավելի լուրջ խնդիրների առաջ կհայտնվի»:
Ըստ Քարայըլանի՝ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի՝ Ռոժավա ռազմական միջամտության որոշման ընդունումը կհամարեն հարձակում ոչ թե Ռոժավայի, այլ քուրդ ազգի վրա: «Քոբանիի վրա կհարձակվեն, թե Ամեդի` (Դիարբեքիր) ընդհանրապես տարբերություն չկա»,- ասել է քուրդ գործիչը՝ հավելելով, որ ռազմական միջամտության հարցը Թուրքիայի համար ռազմավարական որոշում կլինի, քուրդ ժողովրդի համար էլ նոր ժամանակշրջան կսկսվի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |