Իրավական12:22, 29 Հունիս 2015
Կիլիկիայի հայոց կաթողիկոսի փաստաբան. «Մենք պահանջում ենք ոչ թե փոխհատուցում, այլ գույքի վերադարձ»

Կիլիկիայի հայոց կաթողիկոս Արամ1-ինի թուրք փաստաբան Ջեմ Սաֆուօղլուն հայտարարել է, որ Սիսի հայոց կաթողիկոսարանի համար Թուրքիայի սահմանադրական դատարանում Կիլիկիայի կաթողիկոսարանի հարուցած դատական գործի միակ նպատակը հայ եկեղեցու կալվածքների վերադարձն է:
«Թեև դատական հայցով պահանջվել է 100 մլն թուրքական լիրա՝ որպես եկեցեղապատկան գույքի դիմաց փոխհատուցում, դրամական փոխհատուցման պահանջը ընդամենը իրավաբանական անհրաժեշտություն է եղել, որն առաջանում է (Թուրքիայի) սահամանադրական դատարան դիմում ներկայացնելու կարգից ելնելով: Մեր պահանջը երբեք չի հիմնվել դրամական փոխհատուցման պայմանի վրա: Մեր հայցի միակ նպատակը գույքը վերդարձն է: Եթե այս հարցում դատարանի որոշումը մեր օգտին լինի, դա մեծապես կնպաստի նաև այլ եկեղեցիների և վանական համալիրների գույքի վերադարձին»,- ասել է Կիլիկիայի հայոց կաթողիկոսի փաստաբանը:
Սաֆուօղլուն նշել է, որ 600 տարի անընդմեջ վերոհիշյալ կալվածքների սեփականատեր հանդիսացած և այդ տարածքում գործունեություն ծավալած Կիլիկիայի հայոց կաթողիկոսարանի օգտին այս դատական գործում բազմաթիվ ապացույցներ ու փաստեր կան, որոնիցից ամենագլխավորը դեռ այսօր էլ Քոզանում կանգուն մնացած վանական համալիրի կառույցներն են:
Սաֆուօղլուն իր խոսքում անդրադարձել է նաև Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդրին՝ նշելով, որ միանշանակ ընդունում է ցեղասպանության փաստը՝ որպես հիմնավորում բերելով նաև այն հանգամանքը, որ «ցեղասպանություն» տերմինը ստեղծող Ռաֆայել Լեմկինն ինքն էլ հավատացել է Հայոց Ցեղասպանության փաստին ու իր աշխատանքներում հիմնվել է այդ պատմական իրողության վրա: Սաֆուօղլուն նաև նշել է, որ հաշվի առնելով Թուրքիայում տիրող կրոնական, ազգային, ռասսայական անհանդուրժողականությունը՝ ցեղասպանության ժխտումը պետք է իրոք հանցանք համարել: Նա քննադատել է նաև բարձրաստիճան թուրք պաշտոնյաների կողմից խտրականության դրսևորումներն ու այդպիսի պահվածքի անպատժելիությունը՝ հույս հատնելով, որ նոր կառավարությունը այդ ամոթալի վիճակի մեջ փոփոխություն կմտցնի:
Հիշեցնենք, որ հայկական երկու կարևորագույն հոգևոր կենտրոններից մեկը՝ Կիլիկիայի հայկական կաթողիկոսարանը, ապրիլի 27-ին դիմելով Թուրքիայի սահմանադրական դատարան ՝ պահանջել է վերադարձնել Ադանայի (Սիսի) հայկական Սուրբ Սոֆիա եկեղեցին, վանքապատկան կառույցներն և այլ եկեղեցապատկան գույքը: Սիսը 1293-1915 թթ. ընթացքում եղել է Կիլիկիայի հայոց կաթողիկոսարանի աթոռանիստը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |