Մշակութային09:38, 30 Հունիս 2015
Տիգրան Համասյանը կմասնակցի Ստամբուլի ջազ-փառատոնին

Հունիսի 30-ին հայ անվանի ջազային դաշնակահար Տիգրան Համասյանը ելույթ կունենա Թուրքիայում կազմակերպվող ստամբուլյան 22-րդ ամենամյա ջազ-փառատոնում:
Համասյանին կուղեկցեի Հարություն Թոփիկյանի ղեկավարած Երևանի պետական կամերային նվագախումբը: Հունիսի 29-ի երեկոյան Այա Իրինի թանգարանում ելույթ ունեցած Համասյանը հուլիսի 1-ին ևս մեկ համերգ կունենա Ստամբուլի «Cemal Reşit Rey» («Ջեմալ Ռեշիթ Ռեյ») համերգասրահում՝ Սամ Մինաիեի և Արթուր Հնաթեքի հետ համատեղ:
Հիշեցնենք, որ անվանի հայ ջազային դաշնակահար Տիգրան Համասյանը «Լույս ի լուսո» համերգաշարի շրջանակներում հանդես է գալիս մի շարք երկրների (Թուրքիայի, Հայաստանի, Վրաստանի, Լիբանանի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Բելգիայի, Չեխիայի, Բրիտանիայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի) շուրջ 100 եկեղեցիներում: Թուրքիայում Համասյանը համերգներով հանդես է եկել Դիարբեքիրի (Տիգրանակերտ) Ս. Կիրակոս հայկական եկեղեցում, Վանի Աղթամար կղզու հայկական սուրբ Խաչ եկեղեցում, պատմական հայկական մայրաքաղաք Անիի ավերակներում և այլ վայրերում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |