Իրավական08:21, 30 Հունիս 2015
Թուրքական կազմակերպությունը Արմեն ճամբարի հարցով դիմել է ԵԽ ու Եվրախորհուրդ

Թուրքիայի «Մարդու իրավունքների միությանը» (ՄԻՄ) Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող «Արմեն ճամբար»-ը հայ համայնքին վերադարձնելու նպատակով Եվրախորհրդի Մարդու իրավունքների կոմիսարին ու Եվրախորհրդարանի Թուրքիայի մասին զեկույցի հեղինակին մեկական նամակ է ուղարկել:
Թուրքական կազմակերպության անդամները ՄԻՄ-ի Ստամբուլի գրասենյակում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշել են, որ Թուրքիան, չվերադարձնելով հայ որբերի բռնագրավված ճամբարը, խախտում է Եվրամիության (ԵՄ) սկզբունքները` հակառակ այն հանգամանքին, որ ցանկանում է այդ կազմակերպության անդամ դառնալ:
Թուրքական «Radikal» թերթի կայքի հաղորդմամբ` փաստաբան Էրեն Քեսքինը նշել է, որ Թուրքիան պնդում է, թե ԵՄ անդամակցության համար պահանջվող բարեփոխումների շրջանակներում փոփոխություններ է կատարել նաև հիմնադրամներից բռնագրավված գույքերի մասին օրենքում, սակայն դա չի վերաբերում այն գույքերին, որոնք այժմ գտնվում են 3-րդ մարդկանց ձեռքում: Քեսքինի խոսքով պետության հաշվեկշռում գտնվող գույքերն էլ վերադարձվել էն հազիվ 10 տոկոսի չափով:
«Մենք, կազմակերպությունն իր պարտականությունն է համարում Արմեն ճամբարը հայ համայնքին վերադարձնելու համար բազմապիսի նախաձեռնություններ իրականացնել ու դիմել հնարավոր բոլոր միջազգային կառույցներին»,- նշել է թուրք փաստաբանը:
Հիշեցնենք, որ «Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող, երեկ լքված, այսօր արդեն կիսաքանդ մի շինություն է: Ներկայումս ավերակի վերածված շինությունը ժամանակին եղել է չքավոր ու որբ հայ երեխաների ամառային ճամբարը: 8.552 քմ տարածք ունեցող «ՔամփԱրմենը» 1961 թվականին գնվել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել է որպես ամառային ճամբար` Գեդիկփաշայի հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար: Սակայն հետագայում ապօրինաբար խլվել է հայկական հիմնադրամի ձեռքից: Հայտնի է, որ այստեղ են մեծացել նաև 2007թ. Թուրքիայում սպանված հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքը և նրա կին Ռաքել Դինքը:
2015 մայիսի 6-ի առավոտյան ճամբարի ներկայիս սեփականատիրոջ նախաձեռնությամբ սկսվել էր ճամբար-մանկատան ապամոնտաժումը, սակայն կարճ ժամանակ անց Թուրքիայի հայկական համայնքի սկսած բողոքի լայնածավալ միջոցառումների շնորհիվ շինության ապամոնտաժումը ժամանակավորապես դադարեցվել էր: Կա խոստում ` ճամբարը վերադարձնելու վերաբերյալ, սակայն առ այժմ ոչ մի իրավական քայլ չի արվել ու հարյուրավոր երիտասարդ ակտիվիստներ ճամբարում 24-ժամյա հերթապահություն են իրականացնում: Նրանք պնդում են , որ չեն հեռանա ճամբարից` մինչև այն չվերադարձվի իրական տիրոջը` հայկական հիմնադրամին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |