Մշակութային07:34, 02 Հուլիս 2015
Թուրքական Radikal թերթի անդրադարձը «հրաշագործ Համասյանի» ստամբուլյան համերգներին

Հայ անվանի դաշնակահար Տիգրան Համասյանը շարունակում է իր «Լույս ի լուսո» խորագիրը կրող համերգաշարը՝ ելույթներով հանդես գալով Թուրքիայի տարբեր քաղաքներում: Հունիսի 30-ին Հայաստանի պետական կամերային նվագախմբի ուղեկցությամբ ևս մեկ համերգ էր կազմակերպվել Ստամբուլի Aya irini թանգարանում՝ ստամբուլյան 22-րդ ջազ-փառատոնի շրջանակներում:
Թուրքական «Radikal» պարբերականը՝ «Հավանաբար նա մեզ կախարդել է» վերնագրի ներքո անդրադարձել է Համասյանի ելույթներին ու դրանց առաջացրած ոգևորությանն ու հիացմունքին:
«5-ից 19-րդ դարերի հայ ավանդական երաժշտական ստեղծագործությունների յուրօրինակ մեկնաբանություններով նա, հավանաբար, կախարդել է մեզ բոլորիս: Բավական դժվար է ՝ փորձել բառերով նկարագրել այս երաժշտությունը: Համասյանը հրաշագործ է: Նախ զգում ես, որ ոգիդ ընդլայնվում, պարուրում է ողջ տիեզերքը: Նույնականանում ես ամբողջի հետ: Հետո միանգամից քեզ քաշում-հանում է այդ վիճակից, սթափվում ես, կարծես թե նիրհից ես արթնանում: Ու հասկանում ես, որ երաժշտության մեջ հոսում էիր…
Հրաշագործ Համասյանը երաժշտությունը կիրառում է դիմացինի հոգին լվանալու համար»,- գրում է «Radikal»-ի թղթակից Գյուլդեհան Այսենը:
Անդրադարձ կատարելով Համասյանի անցած երաժշտական ուղուն և նշելով այն փաստը, որ իր առաջին ձայնասկավառակը տաղանդավոր երաժիշտը թողարկել է 18 տարեկանում՝ լրատվամիջոցը տեղեկացնում է, որ բրիտանական հեղինակավոր «The Guardian» պարբերականը Համասյանի մասին մի առիթով գրել է որպես «ջազին հայկական շունչ հաղորդած դաշնակահար»:
«Չիկ Կորեայի, Բրադ Մեհլդաուի, Հերբի Հանկոկի նման վարպետների հետ ելույթ ունեցած Համասյանը բախտ է ունեցել երիտասարդ տարիքում Հանկոկից լսելու «Դու արդեն իմ ուսուցիչն ես» արտահայտությունը», - գրում է թուրքական պարբերականը:
Գյուլդեհան Այսենը նաև իր հիացմունքն է հայտնում Հայաստանի պետական կամերային երգչախմբի վերաբերյալ՝ ընդգծելով, որ այդ երգիչների ձայները Համասյանի երաժշտության հետ ամենալավ համադրությունն են:
«Իհարկե, չպետք է նաև մոռանալ Հարություն Թոփիկյանի ղեկավարած Երևանի պետական կամերային երգչախմբի սոլիստների դերը: Երբ հնչեց այդ՝ բառի ամենաիսկական իմաստով «բյուրեղյա ձայների» սոպրանոն, սրահում բոլորի մի պահ քարացան»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |