Գիտակրթական09:13, 02 Հուլիս 2015
Թուրքիայում ավելի քան 2 մլն մարդ անգրագետ է
Թուրքիայի վիճակագրական ծառայությունը հրապարակել է երկրի բնակչության կրթության մակարդակի վերաբերյալ 2014 թվականի տվյալները: Պարզվել է, որ Թուրքիայի 6 և ավելի տարեկան բնակիչների 3.87 տոկոսը (2.66 միլիոն) գրել-կարդալ չգիտի:
Թուրքական «Bugün» թերթի տեղեկացմամբ՝ 15 տարեկան և բարձր տարիքային խմբի քաղաքացիների շրջանում նախնական կրթություն ունի 25.81 տոկոսը, տարրական կրթություն ստացել է 18.45 տոկոսը, միջնակարգ կամ դրան համարժեք կրթություն ստացել 8.64 տոկոսը, ավագ դպրոց կամ համարժեք հաստատության շրջանավարտ է դարձել 21,92 տոկոսը, համալսարանավարտ է 12.95 տոկոսը, մագիստրոսական կրթություն ունի 1.01 տոկոսը, գիտական աստիճան՝ 0.28:
Թուրքիայի «ամենագրագետ» նահանգների շրջանում առաջինը Անթալիան է, 2-րդը՝ Իզմիրը, 3-րդը՝ Թեքիրդաղը: «Ոչ գրագետ» նահանգների մեջ առաջինը Սիիրթն է (պատմ. Սղերթ), 2-րդը՝ Մարդինը, ապա՝ Շանլըուրֆան (Եդեսիա):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Նախարարությունը արմատական փոփոխություններ է մտցրել «Պատմություն» առարկայի ուսումնական ծրագրում:
Վաճառքի հանված գրքերի մեջ արաբերեն հադիսները եղել են անընթեռնելի, իսկ տեքստը աղավաղված։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |