Հասարակական11:53, 02 Հուլիս 2015
Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը նվազել է
Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը Ռուսաստանից Թուրքիա գնացող զբոսաշրջիկների թվի 30 տոկոսանոց անկման հետևանքով 2015թ. առաջին հինգ ամսվա ընթացքում նվազել է 1.21 տոկոսով և կազմելով 10.77 մլն մարդ:
Թուրքական «sonhaberler» լրատվակայքը, հղում անելով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջիկության նախարարության պաշտոնական տվյալներին, նշում է, որ 2015թ. մայիս ամսվա ընթացքում Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է 2.46 տոկոսով և կազմել է 3.8 մլն մարդ:
Եթե 2014թ հունվարից մինչև մարտ Թուրքիա այցելող ռուս զբոսաշրջիկների թիվը կազմում էր 1.1 մլն, ապա 2015թ. նույն շրջանում այդ թիվը նվազելով հասել է 801.915-ի:
Նշվում է նաև, որ եթե 2014թ. մայիսին Թուրքիա այցելող ռուս զբսոաշրջիկների թիվը կազմում էր 700 հազար, ապա 2015թ. այդ թիվը նվազելով 28 տոկոսով, հասել է 500 հազարի:
Թուրքիայի մեկնող ռուս զբոսաշրջիկների թվի անկումը պատճառաբանվում է ուկրաինական ճգնաժամով: Վերջինիս պատճառով Ռուսաստանի դեմ իրականացվում են պատժամիջոցներ և դա անդրադառնում է մարդկանց սոցիալական կարգավիճակի վրա:
Հավելենք, որ 2015թ. մայիսին Թուրքիայից թուրք զբոսաշրջիկներն ամենաշատը մեկնել են Գերմանիա (623.685), Ռուսաստան (501.196), Մեծ Բրիտանիա(310.840): Իսկ 2015թ առաջին հինգ ամսվա կրտվածքով ամենաշատը Թուրքիա են այցելել Գերմանիայից (1.55մլն), Ռուսաստանից (801.915) և Բուլղարիայից(665.489):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |