Հասարակական07:46, 04 Հուլիս 2015
Թուրքիայի հայկական «Ակոս» թերթը հրատարակել է իր 1000-րդ համարը
Լույս է տեսել Թուրքիայում hայերեն և թուրքերեն հրատարակվող հայկական «Ակոս» թերթի հոբելյանական հազարերորդ համարը: 1996թ. ապրիլի 5-ին ընդամենը 4 հոգուց բաղկացած (Հրանտ Դինք՝ թերթի հիմնադիր-խմբագրապետ, Լուիս Բաքար, Հարություն Շեշեթյան, Աննա Թուրայ) նախաձեռնող խմբով իր գործունեությունը սկսած թերթը կարողացել է թուրքական մամուլի պատմության մեջ աննախադեպ հաջողությունների հասնել:
Թուրքական «Bianet» պարբերականին հարցազրույց տված «Ակոս»-ի գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանը նշել է, որ Թուրքիայի հայկական համայնքի համար մեծ կարևորություն ունի արդեն 1000 համար թողարկած թերթ ունենալը:
«Երբ հարյուր տարի հետ եմ նայում, տեսնում եմ, որ չկա այնպիսի թերթ, որը կարողացած լինի 1000 համար թողարկել: Նախկինում 2 միլիոնանոց հասարակություն ունեինք, իսկ հիմա ընդամենը 60 հազարանոց մի համայնք կա ու նա կարողանում է դա անել: Այդ պատճառով հայ համայնքի համար շատ կարևոր է սեփական ուժերով թերթի 1000-րդ համարի հրատարակումը»,- ասել է Տանձիկյանը:
Թերթի ներկայիս խմբագիրը նշել է, որ այս հաջողությունը գրանցվել է Հրանտ Դինքի, թերթի անմիջական աշխատակիցների ու նաև՝ թերթի գործունեության մեջ իրենց ներդրումն ունեցած բազմաթիվ մարդկանց շնորհիվ:
Խմբագիրը նաև ընդգծել է, որ «Ակոսը» մեծ կարևորություն ունի թուրքական մամուլի և հենց Թուրքիայի պատմության մեջ:
«Ակոս»-ը ավելի բաց դարձրեց Թուրքիան: Հրանտ Դինքի՝ խմբագիր եղած ժամանակ «Ակոս»-ը գրում էր այնպիսի թեմաների մասին, որոնց մասին բոլորը միայն շշուկով էին խոսում, բայց երբեք չէին համարձակվում բարձրաձայնել: Դրա համար նա նաև շատ թանկ վճարեց: Բայց դրա շնորհիվ «Ակոս»-ն իր առանձնահատուկ տեղը զբաղեցրեց Թուրքիայի պատմության մեջ՝ աննախադեպ ներդրում ունենալով կարգավորման գործընթացում»:
Ռուբեն Մաշոյանի կողմից «Ակոս» անվանակոչված թերթի առաջին խմբագիրը եղել է 2007թ. սպանված Հրանտ Դինքը, նրան այս պաշտոնում հաջորդել են Էթյեն Մահչուփյանը, Ռոբեր Քոփթաշը և Էդվարդ Տանձիկյանը: Իր հազարերորդ համարում թերթն անդրադարձել է «Ակոս»-ի և Թուրքիայի պատմության մեջ իրենց ուրույն հետքը թողած մի շարք թեմաների:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |