Միջազգային08:26, 04 Հուլիս 2015
Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում միանալ «Իսլամական պետության» դեմ պայքարի կոալիցիային

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Լուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ Թուրքիային, Սաուդյան Արաբիային, Իրաքին և Իրանի Իսլամական Հանրապետությանը կոչ է արել միանալ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմեկերպության դեմ ձևավորված կոալիցիային:
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր, որ տարածաշրջանային բոլոր երկրներն իրենց հնարավորությունները միավորեն այդ հարցում»,- ըստ «Turkrus.com» լրատվակայքի` նշել է Լավրովը:
Լավրովն իր վերոնշյալ կոչն ուղղել է նաև Սիրիայի իշխանություններին և սիրիական ընդդիմությանը: Նշելով, որ Ռուսաստանը որևէ մեկին չի պարտադրում իր սխեմաները՝ ՌԴ արտգործնախարարը միևնույն ժամանակ ընդգծել է այն հանգամանքը, որ մի շարք երկրների միջև գոյություն ունեցող հակասությունները շեղում են ուշադրությունը գլխավոր խնդրից, որը այսօր հենց ԻՊ- ն է:
Նշենք, որ օրեր առաջ Վլադիմիր Պուտինը հանդիպել էր Սիրիայի արտաքին գործերի նախարար Վելիդ Մուալլիմի հետ, որի ժամանակ քննարկել էին ԻՊ-ի խնդիրը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |