Մշակութային13:22, 06 Հուլիս 2015
Հայկական միության ղեկավարը բողոք է ներկայացրել հայկական հուշարձաններում գանձ որոնողի դեմ

Սասունի, Բիթլիսի, Մուշի, Վանի և Ստամբուլի հայերի սոցիալական օգնության, համերաշխության մշակութային միության ղեկավար Ազիզ Դաղջըն կրկին ահազանգում է, որ Արևմտյան Հայստանում քիչ թե շատ պահպանված հայկական հուշարձաններն ավերվում են գանձ որոնողների գործողությունների հետևանքով:
Թուրքական «İhlas» լրատվական գործակալության հաղորդմամբ` Դաղջըն նշել է, որ գանձ որոնողների պատճառով հայկական եկեղեցիներն ու գերեզմանները վերածվել են խլուրդի բների` հայտնելով, որ Էֆրիմ Բաղ անունով մի գանձախույզի դեմ դատախազությունում հանցագործության մասին հաղորդում է տվել:
Դաղջըն մասնավորապես ասել է. «Համաձայն իմ տեղեկությունների` Էֆրիմ Բաղ անունով մեկն այս շրջանում գանձ որոնելու աշխատանքներ է իրականացնում: Չգիտեմ` այդ գործն անելու համար թույլտվություն ունի, թե ոչ: Գանձախույզների պատճառով մեր հայկական գերեզմաններն ու եկեղեցիները խլուրդի բների են վերածվել: Այս պահին մտավախություն ունեմ,որ Էֆրիմ Բաղի գործողություններից կարող է վնաս կրել Սասունի Գոմք եկեղեցին: Այդ պատճառող էլ դատախազություն հաղորդում եմ ներկայացրել: Ես հաստատապես չեմ պնդում, որ Էֆրիմ Բաղն այդ գործն է անում, սակայն շատ տեղերից են լուրեր հասնում նրա` ոսկի փնտրելու մասին: Մոտ մեկ շաբաթ առաջ էլ լսեցի որ Սասունի գավառի Սարըյայա շրջանում ոսկի է փնտրում ու անմիջապես դիմեցի դատախազություն»:
Դաղջըն տեղեկացրել է նաև, որ վերոհիշյալ Էֆրիմ Բաղն ազգությամբ հույն է, սակայն որպես հայ է ներկայանում ու զբոսաշրջիկի կարգավիճակով գնում այդ տարածքներ՝ գանձ որոնելու աշխատանքներ կատարելու:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։

Թուրքիայում կառուցված մզկիթների թիվը հասնում է 89.000-ի։

հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |