Քաղաքական08:16, 06 Հուլիս 2015
Մարգար Եսայան. «Չէի կարող հայկական հիմնադրամների ունեցվածքները բռնագրաված կուսակցությանն անդամակցել»
Թուրքական «Kanalhaber» լրատվական կայքը Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր ԱԶԿ-ական (Արդարություն և զարգացում կուսակցություն) Մարգար Եսայանի հետ հարցազրույց է հրապարակել, որտեղ, ի թիվս բազմաթիվ թեմաների, քննարկվել են վերջինիս հայկական ինքնության ու որոշ լրատվամիջոցների թիրախում հայտնվելու հարցերը: Հարցազրույցի` վերոնշյալ թեմաների վերաբերյալ հատվածները ներկայացնում ենք ստորև.
- ԱԶԿ-ում լինելու Ձեր հիմնական պատճառն այն է, որ այնտեղ ընդունում են Ձեր հայկական ինքնությու՞նը:
- Դա գործի մի մասն է: Այստեղ լինելս պայմանավորված է նրանով, որ ԱԶԿ-ից սկսվեց այն դեմոկրատական հեղափոխությունը, որին սպասում էինք 100 տարի: Ես ինչպե՞ս կարող էի մի կուսակցության անդամ լինել, որը դեռ 6 ամիս առաջ 52 մարդու մահվան պատճառ դարձավ: Ինքս ինձ կհակասեի: Այդ ԺՀԿ-ն (Ժողովրդահանրապետական կուսակցություն) էր, որ սահմանեց «ունեցվածքի հարկը», ԺՀԿ-ն էր, որ բռնագրավվեց հայկական հիմնադրամների ունեցվածքները: Դրա հետևանքները վերացնելուն միտված ԱԶԿ-ի ընդունված օրենքը Քեմալ Քըլըչթարօղլուի (ԺՀԿ-ի առաջնորդ) ստորագրությամբ մտավ սահմանադրական դատարան: Ես ինչպե՞ս կարող էի նման ԺՀԿ-ի շարքերում տեղ զբաղեցնել: Իմ նպատակը պատգամավոր լինելը չէր: Ես «նոր Թուրքիա» գաղափարից ոգևորված եմ այդ առաջարկն ընդունել:
- Մեջլիսում Ձեզ ոչ թե հայկական, այլ ԱԶԿ-ական ինքնությա՞մբ ենք տեսնելու:
- Ամեն մեկն ունի իր ենթաինքնությունը: Ես հայ քրիստոնյա եմ: Թուրքիաբնակ լինելս վերին ինքությունս է: Դրանք չեք կարող իրարից բաժանել: Հայրենիքս, հարևաններիս շատ եմ սիրում: Լավ է, որ այս երկրում եմ ծնվել, լավ է, որ Թուրքիայում եմ բնակվում: ԱԶԿ-ի կատարած լուռ հեղափոխությունն է, որ թույլ է տալիս ինձ այս խոսքերն ասել: Քանի որ երեկ այդպես չէինք զգում:
«Hürriyet»-ի հարձակումներն ինձ վրա (նկատի ունի թերթին տված ԺԴԿ-ական հայ պատգամավոր Գարո Փայլանի հարցազրույցը - EH), ոչ այլ ինչ է, քան ընտրությունից առաջ կնքված դաշինք: «Hürriyet»-ի և ԺԴԿ-ի (քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն) մերձեցումը այդ դաշինքի արդյունքն է: Ռեպորտաժն էլ` դրա դրսևորումներից մեկը: Բնականաբար, նրանց զայրացնում է այն հանգամանքը, որ ԱԶԿ-ին մեկուսացնելու գործընթացում, որևէ հայ, քուրդ, ալևի կամ սպիտակ թուրք խափանում է այդ գործընթացը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Պաշտոնական Անկարան դա որակել է որպես անընդունելի զարգացում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |