Տարածաշրջան08:16, 08 Հուլիս 2015
Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդն այցելել է Թուրքիայում գտնվող սիրիահայ փախստականների

Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այցելել է Թուրքիայի Սուրուչի շրջանում սիրիացի փախստականների վրանային քաղաք:
Թուրքական «Aktifhaber» լրատվական կայքը տեղեկեցնում է, որ ճամբարում, որտեղ ապաստանել է 35 հազար սիրիացի փախստական, Աթեշյանը հանդիպել է Թովմասյան ընտանիքի հետ, որը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հարձակումից հետո գաղթել էր Քոբանիից:
Աթեշյանը հայտնել է, որ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչությանը պատկանող վրանային ճամբար է այցելել, երբ իմացել է ճամաբարում 3 հայ ընտանիքի գտնվելու փաստի մասին: Նա ճամբար է այցելել նրանց անձամբ հանդիպելու և ծանոթանալու նրանց վիճակին: Աթեշյանը հայնտել է նաև, որ ցանկություն է ունեցել կապ հաստատել տեղական ղեկավարների հետ՝ իմանալու, թե ինչով կարող են օգտակար լինել:
«Առանց ռասայական և դավանական խտրականության ձեռք ձեռքի տված այստեղ ապաստանած մեր եղբայրների խաղաղութության և երջանկության համար հնարավոր ամեն ինչ կանենք: Իհարկե, եկել եմ հայ համայնքի համար, կմտածենք, թե ինչ կարող ենք անել երեխաների համար»,- ասել է արքեպիսկոպոս Աթեշյանը:
Պատրիարքի փոխանորդը հանդիպել է նաև Շանլըուրֆայի (պատմ. Եդեսիա) նահանգապետ Իզեթթին Քյուչուքի հետ և շնորհակալություն հայնտել ճամբարում ապաստանածների նկատմամբ ցուցաբերող հոգատարության համար: Նա նահանգապետին տեղեկացրել է, որ ճամբարում կա 18 հոգուց բաղկացած 3 հայ ընտանիք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |