Մշակութային13:18, 09 Հուլիս 2015
Անին կարող է ներառվել UNESCO-ի մշակութային ժառանգության մշտական ցանկում

2016 թվականին Անին կարող է ներառվել UNESCO-ի մշակութային ժառանգության մշտական ցանկում: Քաղաքը 2012 թվականից ընդգրկված է UNESCO-ի ժամանակավոր ցուցակում միայն: Թուրքական «Turktime» լրատվական կայքը հայտնում է, որ UNESCO-ի մշտական ցանկում ընդգրկված են Թուրքիայի պատմամշակության ժառանգության 15 կոթող:
Դոցենտ Յըլդըզ Սալմանը, որը մասնակցում է Թուրքիայի կողմից UNESCO-ի հայտերի պատրաստմանը, հայտնել է, որ UNESCO-ն համաշխարհային ժառանգության ցուցակում նոր կատեգորիաներ է ավելացրել, որոնցից մեկը մշակութային երթուղիներն են:
«Բազմամշակույթ Արևելքում կարելի է առավել տարածված մշակութային ժառանգության համար նախագծեր պատրաստել: Ինչպես օրինակ՝ հայկական մշակութային երթուղին, որը կարելի է ձևավորել Կարսից մինչև Վան, Քոնիա՝ ներառելով բոլոր գյուղերն ու եկեղեցիները և այդպես ներկայացնել UNESCO»,- ասել է Սալմանը՝ տեղեկացնելով, որ մեկ այլ տարբերակ էլ է հնարավոր, եթե Հայաստանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ հուշարձանների մասով մեկ երթուղի ներկայացնեն՝ յուրաքանչյուրն իր տարածքում երաշխավորելով դրա պահպանությունը:
Սալմանը խոսել է նաև Ստամբուլի Թուզլայի հայկական մանկատանը պատկանող «Արմեն» ճամբարի մասին: «Ըստ իս՝ «Քամփ Արմեն»-ը պետք է ներառել ոչ նյութական մշակութային արժեքների մեջ: Սակայն խոսքը միայն տարածքի մասին չէ: Շենքը նույնպես պետք է պահպանել: Այդ շենքը երեխաների ձեռքով է կառուցվել: Ճարտարապետական հանճարի արդյունք չէ, սակայն, ըստ իս, հենց այն պատճառով, որ նրա կառուցման գործընթացն իր տեսակի մեջ եզակի է, այն պետք է պահպանել»,- եզրափակել է Սալմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։

Թուրքիայում կառուցված մզկիթների թիվը հասնում է 89.000-ի։

հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |