Քաղաքական14:10, 09 Հուլիս 2015
Գարո Փայլան. « Թուրքիայում «ատելության լեզվի» նկատմամբ պետք է ավելի խիստ պատիժներ կիրառվի»
Թուրքիայի մեջլիսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (ԺԴԿ-HDP) ընտրված հայ պատգամավոր Գարո Փայլանն անդրադարձել է վերջին օրերին Թուրքիայում տարածում գտած ատելության ու ռասիզմ պարունակող հայտարարություններին:
Անիի ավերակներում Տիգրան Համասյանի համերգի առնչությամբ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությանը (MHP-ԱՇԿ) հարող ծայրահեղ ազգայնական «Ուլքյու օջաքլարը» կազմակերպության Կարսի մասնաճյուղի ղեկավարը հետևյալ հայտարարությունն էր արել`«Մենք էլ Կարսի փողոցներում հայերի որս սկսե՞նք»:
Ադանայի ԱՇԿ-ական քաղաքապետն էլ թվիթերթում գրել էր. «Մանուկյանի` Ադանայի զարմիկը երջանիկ է: Մորաքրոջ 3 որդիները մեջլիս են անցել: ԱԶԿ-ից (Արդարոթյուն և զարգացում կուսակցություն), ԺՀԿ-ից (Ժողովրդահանրապետական կուսակցություն), և ԺԴԿ-ից (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն): Ինչքան էլ հպարտանա` քիչ է»:
Ստամբուլում էլ մի խումբ մարդիկ հարձակվել էին կորեացիների խմբի վրա` կարծելով, թե չինացի են: (Ույղուրական հարցի ֆոնին վերջին օրերին լարվել են թուրք-չինական հարաբերությունները):
Գարո Փայլանն ասել է, որ դրանք ատելության հողի վրա հանցագործություններ են` նշելով, որ այդ դեպքերի առնչությամբ որևէ իրավական գործընթաց չի սկսվել:
Փայլանը հիշեցնելով, որ Թուրքիայում շատ քիչ թվով հայեր են մնացել, նշել է, որ այդպիսի հայտարարությունները հայերին ստիպում են շարունակել ապրել «աղավնու անհանգստության» մեջ:
«Մեր օրենքներում պետք է ուշադրություն դարձվի «ատելության լեզվին» ու դրա նկատմամբ ավելի խիստ պատիժներ կիրառվի»,- հայտարարել է հայ պատգամավորը: Փայլանն ավելացրել է, որ առաջիկա օրերին ատելության լեզի համար ավելի խիստ պատիժներ սահմանող օրինագիծ են ներկայացնելու մեջլիսի ղեկավարությանը, ինչի համար ակնկալելու են նաև մյուս կուսակցությունների աջակցությունը:
«Այս իրադարձություններից հետո Ձեր անձի համար անհանգստություն չունե՞ք» հարցադրմանն ի պատասխան էլ Փայլանն ասել է. «Անձնական անհանգստություն չունեմ, սակայն հայ համայնքը շատ անգամներ է նման հանցագործությունների զոհը դարձել: Չենք ցանկանում, որ կրկին ռասիզմի ալիք բարձրանա: Երբ այդ ատելության խոսքերը, պատժվեն, այն ժամանակ մեզ անվտանգ կզգանք: Հակառակ դեպքում «աղավնու անհանգստությունը» կշարունակվի»:
Վերջում Փայլանը, նշելով, որ Չինաստանում ույղուրների նկատմամբ կիրառվող գործողությունները ինքն էլ է դատապարտում, Թուրքիայի քաղաքական գործիչներին կոչ է արել այս հարցում էլ ձեռք ձեռքի տված դատապարտել ատելության դրսևորումները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Պաշտոնական Անկարան դա որակել է որպես անընդունելի զարգացում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |