Ցեղասպանություն07:22, 09 Հուլիս 2015
Իսրայելի խորհրդարանում կրկին բարձրացվել է Հայոց ցեղասպանության հարցը
Իսրայելի խորհրդարանի (Քնեսեթ) նախագահ Յուլի Էդելսթեյնը կրկին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Թուրքական «turkishny» լրատվակայքը, հղում անելով Իսրայելի պետական ռադիոյին, նշում է, որ հուլիսի 8-ին Իսրայելի խորհրդարանի օրակարգում եղել է նաև Հայոց ցեղասպանության հարցը: Որոշում է կայացվել ցեղասպանության մասին օրինագիծ պատրաստել:
Էդելսթեյնը վերոնշյալի մասին խոսել է, Իսրայելի խորհրդարանում կազմակերպված կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի նիստի ժամանակ:
Նա նաև նշել է, որ Իսրայելը հաշվի առնելով իր դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի ու մյուս երկրների հետ չպետք է որդեգրի այնպիսի դիրքորոշում, թե իբր ցեղասպանություն տեղի չի ունեցել:
Նշենք, որ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին Իսրայելի Հայաստան էր ուղարկել իր խորհրդարանական պատվիրակությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |