Իրավական09:08, 10 Հուլիս 2015
Հայ պատգամավորը դատական հայց կներկայացնի «հայերի որսով» սպառնացած թուրք ազգայնականի դեմ

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից ընտրված հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հայերին թիրախավորող հայտարարության համար ծայրահեղ ազգայնական «Ուլքյու օջաքլարը» կազմակերպության Կարսի մասնաճյուղի ղեկավար Թոլգա Ադըգյուզելի դեմ դատական հայց կներկայացնի:
Ըստ CNN Turk-ի` այս մասին հայտարարել է հայ պատգամավորը Թուրքիայի խորհրդարանում տված մամուլի ասուլիսի ժամանակ: Փայլանը, անդրադառնալով վերջին 15 օրվա ընթացքում Թուրքիայում ռասիզմի հողի վրա տեղի ունեցած ծայրահեղական դրսևորումներին, նշել է, որ դրանց առնչությամբ առ այսօր որևէ դատական գործընթաց չի սկսվել:
«Ատելություն պարունակող, բայց անպատիժ մնացած յուրաքանչյուր հայտարարություն իր թիրախում գտնվող մարդկանց շրջանում «աղավնու անհանգստության» է ստեղծում և նպաստում ատելության հողի վրա կատարվող հանցագործություններին»,- նշել է Փայլանը:
Փայլանն ավելացրել է նաև, որ իրենք առաջիկա օրերին ատելության դրսևորումներ պարունակող հայտարարությունների համար ավելի խիստ պատիժներ սահմանող օրինագիծ են ներկայացնելու խորհրդարան, ինչի համար ակնկալելու են նաև մյուս կուսակցությունների աջակցությունը:
Անիի ավերակներում Տիգրան Համասյանի համերգի առնչությամբ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությանը (MHP-ԱՇԿ) հարող ծայրահեղ ազգայնական «Ուլքյու օջաքլարը» կազմակերպության Կարսի մասնաճյուղի ղեկավարը հետևյալ հայտարարությունն էր արել`«Մենք էլ Կարսի փողոցներում հայերի որս սկսե՞նք»:
Ադանայի ԱՇԿ-ական քաղաքապետն էլ թվիթերթում գրել էր. «Մանուկյանի` Ադանայի զարմիկը երջանիկ է: Մորաքրոջ 3 որդիները մեջլիս են անցել: ԱԶԿ-ից (Արդարոթյուն և զարգացում կուսակցություն), ԺՀԿ-ից (Ժողովրդահանրապետական կուսակցություն), և ԺԴԿ-ից (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն): Ինչքան էլ հպարտանա` քիչ է»:
Ստամբուլում էլ մի խումբ մարդիկ հարձակվել էին կորեացիների խմբի վրա` կարծելով, թե չինացի են: (Ույղուրական հարցի ֆոնին վերջին օրերին լարվել են թուրք-չինական հարաբերությունները):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |