Ցեղասպանություն13:15, 10 Հուլիս 2015
Թե ինչպես է Աթաթուրքը Հայոց ցեղասպանությունը ներակացրել է որպես տեղահանություն

Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և երկրի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը 1921 թվականին հարցազրույց էր տվել ամերիկացի լրագրող Քլանենս Սթրեյթին:
Թուրքական «Egetarih» կայքը հայտնում է, որ հարցազրույցի ժամանակ Աթաթուրքը պատասխանել է նաև Հայոց ցեղասպանության մասին հարցերին:
Կայքում մեջբերվում է Աթաթուրքի ուղիղ խոսքը, որտեղ նա Հայոց ցեղասպանությունն անվանում է հայերի տեղահանություն: Ըստ Աթաթուրքի նկարագրության` 1915 թվականին, երբ ռուսական բանակը մեծ հարձակում էր սկսել, Դաշնակցությունը, որը ծառայում էր ցարական Ռուսաստանին, հայ բնակչությանը մղում է ապստամբության:
«Թշնամիների քանակի և ռազմական առավելության պայմաններում մենք ստիպված էինք նահանջել, քանի որ երկու կրակի արանքում էինք գտնվում»,- ասել է Աթաթուրքը՝ նշելով, որ այդ ընթացքում հոգնած և վիրավորված շարասյուները հարձակումների էին ենթարկվում, նրանց թիկունքում գտնվող կամուրջները և ճանապարհները ոչնչացվում էին, թուրքական գյուղերի վրա ահաբեկչական հարձակումներ էին արվում: Ըստ Աթաթուրքի՝ այդ հանացագործությունները իրականացնում էին խմբեր, որոնց մեջ ընդգրկված էին զենք բռնել կարողացող բոլոր հայերը:
Թուրք առաջնորդը ընդգծել է, որ միջազգային հանրությունը, երբ լռում է Իռլանդիայում խաղաղ պայմաններում անգլիացիների արածների մասին, իրավունք չունի մեղադրել իրենց հայերի տեղահանության որոշման համար, որն իրենք ստիպված էին ընդունել:
«Հակառակ մեր դեմ արված զրպատությունների՝ տեղահանվածները ողջ են և նրանց մեծ մասը իրենց տները վերադարձած կլիենին, եթե Անտանտի երկրները նրանց չստիպեին կրկին պատերազմել մեր դեմ»,- ասել է Աթաթուրքը:
Clarence K. Streit-Bilinmeyen Türkler, çeviri Heath W. Lowry, sayfa 213
(Քլանենս Սթրեյթ, «Անհայտ թուրքերը», էջ 213)
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |