Իրավական10:07, 10 Հուլիս 2015
Ոստիկանական օպերացիա Ստամբուլում
Թուրքիայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության հատուկ ծառայության ուժերը Ստամբուլում ձերբակալել են 30 անձի, որոնք ցանկանում էին Թուրքիայի տարածքով անցնել Սիրիա և Իրաք, որպեսզի համալրեին «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության շարքերը:
Ըստ թուրքական «Radikal» թերթի կայքի` վերոնշյալ անձանց թուրքական հատուկ ծառայությունը հայտնաբերել է Ստամբուլի Յըլդըզ Թաբյա թաղամասի Թեմաշա փողոցի վրա գտնվող մի առանձնատան շրջակայքում: Ձերբակալվածների՝ ԻՊ-ի հետ ունեցած կապի մասին տեղեկությունը հայտնել է թուրքական «Hürriyet» պարբերականի լրագրող Չեթին Այդինը:
Ձերբակալվածներին նախ տարել են Ստամբուլի Հասեքիի ուսումնական և հետազոտական հիվանդանոց, ապա տեղափոխել են Ստամբուլի ոստիկանության վարչության, որտեղ և վերջիններս հարցաքննվել են: Այժմ իրականացվում է նախաքննություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |