Ցեղասպանություն08:34, 10 Հուլիս 2015
Դավութօղլուի կինը խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Թուրքիայի վարչապետ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) նախագահ Ահմեթ Դավութօղլուի կինը՝ Սարե Դավութօղլուն, հայտնել է, որ ընտրություններում ԱԶԿ-ի գրանցած արդյունքը մեծ հաջողություն է: Այս մասին Սարե Դավութօղլուն ասել է թուրքական «Milliyet» թերթին տված հարցազրույցի ժամանակ, որի ընթացքում ի թիվս նախընտրական և հետընտրական շրջանի, գրանցված արդյունքների, առողջապահության ոլորտին վերաբերող և հասարակությանը հետաքրքող հարցերի, խոսել է նաև Հայոց ցեղասպանության մասին:
Տիկին Դավութօղլուն մասնավորապես նշել է, որ Թուրքիայի հասարակությունում տարբեր խմբավորումերի առկայությունն ընտրությունների շրջանում ավելի ակնառու էր դարձել: Ըստ նրա՝ պետք է այդ խմբավորումներից ձերբազատվել՝ սկսելով ընդհանուր խնդիրներից:
«Կարող ենք տարբեր կերպ մտածել, սակայն առանց այդ տարբերությունները թշնամության վերածելու պետք է միասնություն հաստատեք»,- նկատել է վարչապետի կինը:
Սարե Դավութօղլուն համաձայնել է լրագրողի այն դիտարկմանը, որ թուրքական քաղաքականությունը մի ժամանակահատվածում է գտնվում, երբ փոխզիջման անհրաժեշտություն կա: Որպես օրինակ տիկին Դավութօղլուն բերել է Հայոց ցեղասպանության հարցը՝ նշելով, որ Թուրքիայի կառավարությունը փորձել է արդարացի մոտեցում ցուցաբերել այդ խնդրին:
«Երկրի գերակա շահեր» արտահայտություն կա, որոնց առկայության ժամանակ, բոլորը համապատասխան դրանց պիտի մտածեն: Սակայն այդպես չի լինում: Երանի թե որոշ հարցեր կարողանանք վեր դասել քաղաքական մրցակցությունից: Հայոց ցեղասպանության պնդումների մասին հայտարարությունները տեսաք: Արդյունքում այս կառավարությունը փորձեց արդարացի մոտեցում դրսևորել: Պարոն Ահմեթն էլ հայտարարեց, որ արտասահմանում ապրող հայերը նաև մեր սփյուռքն է: Սակայն մարդկանց վշտացնում է այն մարդկանց մոտեցումները, ովքեր մեր երկրի բարօրությունը չեն ուզում: Կանխակալ վերաբերմունք կա»,- նշել է Սարե Դավութօղլուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միայն 2024-ին Թուրքիայի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել 6190 հայցադիմում։
Իսրայելի պաշտոնական շրջանակները Թուրքիային մեղադրել են վետոյի իրավունքը որպես քաղաքական գործիք օգտագործելու մեջ։
Նորացված տարբերակով կատարվել է 3-րդ փորձնական թռիչքը, ինչի ընթացքում «Bayraktar TB2T»-ը դրական արդյունք է ցույց տվել։
Ստոկհոլմի միջազգային խաղաղության ինտիտուտը զեկույց է հրապարակել համաշխարհային զենքի առևտրի վերաբերյալ և նշել, որ Թուրքիան համաշխարահային զենքի արտահանման մեջ ավելացրել է իր մասնաբաժինը մինչև 1.7%։
Ընկերությունները նպատակ ունեն զարգացնել բարձր տեխնոլոգիական անօդաչու թռչող սարքեր, մասնավորապես եվրոպական շուկայի համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |