Հասարակական09:56, 13 Հուլիս 2015
Թուրքիայում համացանցի միջոցով դեռ չծնված երեխաներ են վաճառվում
Թուրքիայում որոշ ինտերնետային բլոգերի միջոցով «որդեգրման առևտուր» է առվում` դեռևս չծնված երեխաների համաև: Երեխա սպասող ապագա մայրերը կայքերում տեղադրում են իրենց տվյալները ապագա երեխայի համար որդեգրող ընտանիք գտնելու պատրվակով, սակայն իրականում երեխային վաճառում են որդեգրել ցանկացողներին:
Թուրքական «Sondakika» լրատվական կայքի հաղորդմամբ` նորածինների գները սկսվում են 40 հազար թուրքական լիրայից (մոտ 7 միլիոն դրամ):
Կայքը նշում է, որ այս անօրինական առևտորը ոչ մի կերպ հնարավոր չի լինում դադարեցնել: Բազմաթիվ բողոքների արդյունքում Թուրքիայի ընտանեկան ու սոցիալական հարցերով նախարարությունը փակել է նմանատիպ ինտերնետային բլոգներն ու պատիժներ սահմանել դրանց նկատմամբ: Սակայն դա արգելք չի հանդիսանում նոր բլոգների բացվելուն, որոնց միջոցով էլ կատարվում է այդ առևտուրը: Իրենց դեռ չծնված երեխաների համար «որդեգիրներ» եմ փնտրում հիմնականում արտաամուսնական կապերից հղիացած կանայք և այն կանայք, ովքեր չեն ցանկանում պահել երեխային կամ պահելու հնարավորություն չունեն:
Աղբյուրը, մեջբերելով թուրք հայտնի իրավաբաններից մեկի հետ իր զրույցը, նշել է, որ ինտերնետի միջոցով երեխա «որդեգրելու» համար Թուրքիայի քրեական օրենսգրքով մի շարք պատիժներ է սահմանվում, ընդհուպ մինչև ազատազրկում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |