Իրավական07:39, 16 Հուլիս 2015
Թուրքիան հրաժարվում է Քրեական Օրենսգրքից հեռացնել տխրահռչակ 301-րդ հոդվածը

Թուրքիան, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի կողմից առաջարկված 278 օրենսդրական բարեփոխումներից 203-ի հետ համաձայնվել է, սակայն 75-ը մերժել է:
Հատկանշական է , որ այդ 75 օրենքների մեծ մեասը վերաբերում են խոսքի ազատության իրավունքին: Դրանցից մեկն էլ տխրահռչակ 301-րդ հոդվածն է: Թուրքիան չի ցանկանում հրաժարվել այդ հոդվածից` պնդելով, որ 301-րդ հոդվածը չի հակասում խոսքի ազատությանը: Հայտնում է «Ակօս» պարբերականը:
Թուրքիայի Քրեական Օրենսգրքի 301-րդ հոդվածը պատիժ է նախատեսում «թուրք ազգը, պետությունը, Թուրքիայի Ազգային Մեծ ժողովը, կառավարությունը, դատարանը, զինվորին կան ոստիկանին ստորացնողների համար»:
ժամանակին 301-րդ հոդվածով` թուրքական պետությանը վիրավորելու մեջ դատապարտվել է Հրանտ Դինքը, մեղադրանք է ներկայացվել թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամի , գրող Օրհան Փամուքի հանդեպ: Սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Դինքին 301-րդ հոդվածով դատելու համար դատապարտեց Թուրքիային իսկ 2011թ. Թաներ Աքչամի դեմ հետաքննություն սկսելը գնահատեց որպես օրենքի խախտում:
301-րդ հոդվածի վերացման կոչով տարբեր ժամանակներում հանդես են եկել նաև ԱՄՆ, Ֆրանսիան, Կիպրոսը և Հայաստանը և Իրանը:
ՄԱԿ-ի կողմից առաջարկված բարեփոխումները, որոնք Թուրքիան կտրականապես մերժել է, վերաբերում են հետևյալ թեմաներին. կրթության ոլորտում խտրականության վերացում, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն, պատրիարքարաններին իրավական կարգավիճակ տալը, մայրենի լեզվով կրթության ստանալու հնարավորության ապահովում, Հայաստանի նկատմամբ իրականացվող տնտեսական շրջափակման վերացումը:
Աղբյուր` Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

11:01, 17 ապր
Թուրքիայում ձերբակալվել է Բեշիքթաշի ընդդիմադիր փոխքաղաքապետը
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

14:14, 16 ապր
Եվրոպական կառույցի ներկայացուցիչներն Օջալանի կալանավայր չեն գնացել
Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

16:48, 15 ապր
Ընդդիմադիր գործիչն Էրդողանին կվճարի 2000 դոլար
Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |