Իրավական09:02, 16 Հուլիս 2015
Թուրքիայի վճռաբեկ դատարանի նախկին նախագահը խոսել է Հրանտ Դինքի դեմ կայացված վճռի մասին
Թուրքիայի վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Ալի Ալքանը, ով փետրվար ամսին հեռացել է պաշտոնից, հարցազրույց է տվել թուրքական «T24» լրատվական կայքին: Արդարադատության ոլորտին վերաբերող հարցերի հետ միասին Ալքանը խոսել է նաև թուրքական դատարանի` «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքին Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով մեղավոր ճանաչելու որոշմանը:
Հարցին, թե արդյոք Վճռաբեկ դատարանը սխալ որոշում է կայացրել Հրանտ Դինքին մեղավոր ճանաչելով «թուրքականությունը վիրավորելու» մեջ, Ալքանը նշել է, որ եթե այսօր վճռաբեկ դատարանում նմանատիպ հայց լինի, ապա մեղադրվող կողմը կարդարացվի: Ըստ նրա խոսքի ազատության տեսանկյունից Թուրքիան մեծ առաջընթաց է գրանցել, որի վրա ազդեցություն է ունեցել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ): ՄԻԵԴ-ում Թուրքիայի դեմ կայացված որոշումներից հետո դատական համակարգում գաղափարական կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել:
Մասնագետը համոզված է, որ առանց ՄԻԵԴ-ի ազդեցության թուրքական դատարանը այդ առաջընթացը չէր կարող գրանցել: «ՄԻԵԴ-ի ազդեցությունը շատ մեծ է եղել, քանի որ իմ պաշտոնավարության ընթացքում Վճռաբեկ դատարանի բազմաթիվ ներկայացուցիչների ուղարկել ենք ՄԻԵԴ `ուսումնասիրություններ անելու համար: Եվ այնտեղ գործնականում տեսանք ՄԻԵԴ-ի մոտեցումը խոսքի ազատությանը և մեր մոտեցումներն էլ հարստացան»,-ասել է Ալքանը:
Լրագրողի հարցին, թե արդյոք Դինքի սպանությունը անուղղակիորեն դաս է եղել Վճռաբեկ դատարանի համար, Ալքանը ասել է, որ այն դաս է եղել Թուրքիայի համար, այդ կերպ նաև` Վճռաբեկի համար:
Լրագրողի խնդրանքին մեկնաբանել դատական գործընթացի ժամանակ Դինքի դեմ հանդես եկող աշխատակիցների պաշտոնների բարձրացումը, այդ թվում Նիհաթ Օմերօղլուի` Օմբուցմենի պաշտոնում նշանակվելը, երբ այդ կառույցը Դինքի սպանության դատավարության ժամանակ որևէ բան չի արել, Ալքանը նշել է, որ դրանք ղեկավար մարմինների լիազորություններն են և դուրս են իր հայեցողությունից:
Հիշեցնենք, որ 2005 թվականին Շիշլիի քրեական դատարանը թուրքականությունը վիրավորելու և ծաղրելու համար (301-րդ հոդված) Դինքին դատապարտել էր 6 ամսվա ազատազրկման: 2006 թվականին Վճռաբեկ դատարանը վերահաստատել էր այդ որոշումը, մինչդեռ ՄԻԵԴ-ը 2010 թվականին թուրքական դատարանի վճռին հակասող որոշում ընդունեց, ըստ որի, Դինքի արտահայտությունը ոչ թե վիրավորանք էր, այլ խոսքի ազատություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |