Մշակութային14:45, 16 Հուլիս 2015
Թուրքիայում ընթանում են «Քարավան 1915» ֆիլմի նկարահանումները

Թուրքիայում սկսվել են հայտնի ռեժիսոր Իսմայիլ Գյունեշի կողմից նակարահանվող «Քարավան 1915» ֆիլմի նկարահանումները: Պատկառելի բյուջե ունեցող ֆիլմը նկարահանվում է ելնելով թուրքական ղեկավարության կողմից առաջ քաշած «ընդհանուր ցավի» դրույթներից:
Թուրք ռեժիսորը, ով հավատարիմ մնալով թուրքական թեզերին, հայերի կոտորածները դիտում է Առաջին համաշխարհային պատերազմի կոնտեքստում և խուսափում է «Հայոց ցեղասպանություն» բնորոշումից, խոսելով ֆիլմի մասին` հետևյալ բնութագրումն է արել.
«Քարավան 1915-ը նպատակ չունի ասել` ցեղասպանությունը եղել է կամ չի եղել: 1-ին հանաշխարհային պատերազմում բոլոր ազգերն են միմյանց դեմ կռվել: Մոտ 16 միլիոն մարդ է զոհվել, որոնցից 3 միլիոնը Օսմանյան պետության մուսուլման բնակչությունն է եղել: Կարծում եմ, որ եղածը և մահմեդականների, և քրիստոնյաների համար մեծ ողբերգություն է»:
Ըստ թուրքական «Sabah» թերթի կայքի` ֆիլմը պատմում է մի թուրք կառապանի մասին, ով 1915 թվականին, Հալեպ էր տեղափոխում 200 հայ տեղահանվածի: Ֆիլմի նկարահանումները տեղի են ունենալու 9 տարբեր քաղաքներում: Նշվում է նաև, որ ֆիլմի նկարահանումների համար ստեղծվել են 2 մեծ քաղաքներ, որոնք կրկնօրինակում են այն ժամանակվա քաղաքները:
Նկարահանումներին մասնակցում են 300 դերասաններ:
Գլխավոր դերերում նկարահանվելու են թուրք դերասաններ Մուրաթ հանը, Իփեք Թուզջուօղլուն և Իբրահիմ Քենդիրջին, իսկ Սյուզան անունով հայ աղջկա դերը մարմնավորելու է Բելգիայում բնակվող և վերջին տարիներին Թուրքիա տեղափոխված երգչուհի ու դերասանուհի Այշե Աքընը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։

Թուրքիայում կառուցված մզկիթների թիվը հասնում է 89.000-ի։

հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |