Իրավական10:22, 16 Հուլիս 2015
Հայ պատգամավորը Սևան Նիշանյանի վերաբերյալ հարցում է ուղարկել Թուրքիայի արդարադատության նախարարություն
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (CHP-ԺՀԿ) ընտրված մասնագիտությամբ իրավաբան հայազգի պատգամավոր Սելինա Դողանը այդ երկրի քրեակատարողական հիմնարկներից մեկում բանտարկված հայազգի լեզվաբան, գրող Սևան Նիշանյանի վիճակի վերաբերյալ գրավոր հարցում է ուղարկել արդարադատության նախարարություն:
Նամակում նշվում է, որ Թուրքիայում ամեն տարի մոտ 3 հազար դատական գործընթաց է սկսվում Թուրքիայի մշակութային ու բնական արժեքների պահպանության մասին օրենքով, որի շրջանակներում և դատապարտվել է Նիշանյանը: Սակայն այդ օրենքը խախտողները 2 տարուց էլ քիչ ազատազրկման են դատապարտվում (Նիշանյանին օրենքի տարբեր հոդվածներով դատապարտել են 11 տարվա ազատազրկման), իսկ դատապարտվելուց կարճ ժամանակ հետո էլ ազատ են արձակվում:
Ըստ Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակօս» թերթի` Թուրքիայի արդարադտության նախարար Քենան Իփեքին ուղարկված նամակի երկրորդ մասում Սելինա Դողանը հետևյալ հարցադրումներն է արել.
1. Համար 2863 Մշակութային և բնական արժեքների պահպանման մասին օրենքի 65/b հոդվածով վերջին 10 տարվա ընթացքում քանի՞ մարդու դեմ է դատ բացվել, և քանի՞սն են դատապարտվել:
2. Քանիսի՞ ազատազրկման դատավճիռն է փոխարինվել դրամական տույժի:
3. Քանի՞ մարդ է ազատազրկման դատապարտվել վերոնշյալ հոդվածի հատկանիշներով: Քանիսի՞ ազատազրկումն է փոխարինվել պայմանական ազատությամբ:
4. Սևան Նիշանյանից բացի կա՞ արդյոք որևէ երկրորդ անձնավորություն, ով նշյալ հոդվածով պատիժ է կրում ազատազրկման վայրում:
Հիշեցնենք, որ Սևան Նիշանյանը Թուրքիայում գտնվող «Նիշանյան տներ» անվամբ հայտնի հյուրանոցային համալիրի՝ բնապահպանական գոտում կառուցելու, ինչպես նաև հին շինությունների ապօրինի վերակառուցման մեղադրանքով դատապարտվել էր ավելի քան 11 տարվա ազատազրկման և 2014թ հոկտեմբեր ամսից գտնվում է բանտում:
Այնինչ, պոլսահայ հայտնի գրող, լրագրող լեզվաբան և բիզնեսմեն Սևան Նիշանյանը միակն է, ով Թուրքիայում «Շինարարության մասին օրենքը» ու «Մշակութային և բնական արժեքների պահպանման մասին օրենքը» խախտելու մեղադրանքով ներկայումս ազատազրկված է փակ ռեժիմով բանտում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |