Իրավական07:54, 17 Հուլիս 2015
Սելինա Դողան. Հայկո Բաղդատի դեմ Անկարայի քաղաքապետի հայցը ռասիզմի դրսևորում է
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (CHP-ԺՀԿ) ընտրված մասնագիտությամբ իրավաբան հայազգի պատգամավոր Սելինա Դողանը այդ երկրի արդարադատության նախարարին ուղղված գրավոր հարցադրում է ուղղել:
Թուրքական «T24» լրատվական կայքի հաղորդմամբ` գրավոր հարցադրումը վերաբերում է վերջին շրջանում տարբեր մակարդակներով Թուրքիայում հայերի հասցեին հնչող ատելություն ու ռասիզմ պարունակող հայտարարություններին և Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքի` պոլսահայ հայտնի լրագրող Հայկո Բաղդադի դեմ ներկայացրած հայցին:
Պատգամավորը հարցադրումը ներկայացրել է թուրքական խորհրդարանի ղեկավարությանը:
Հայազգի պատգամավորն իր հարցադրման մեջ մասնավորապես ասել է. «Որևէ ժողովրդի կամ մարդկանց խմբի` այլ ժողովրդից կամ մարդկանց խմբից բարձր դասելը հանցագործություն է: Որևէ պետություն չի կարող և չպետք է դիտորդի կարգավիճակում մնա, երբ իր քաղաքացիների մի հատվածը մյուս հատվածին ճնշում կամ նվաստացնում է: Թուրքիայի քրեական օրենսգրքի 216 հոդվածով ձևակերպվում է, որ «ժողովրդին ատելության և թշնամության դրդելը» հանցագործություն է: Սակայն, չնայած այն հանգամանքին, որ գրեթե ամեն օր ազգային ու կրոնական փոքրամասնությունների դեմ ատելություն պարունակող ստորացուցիչ արտահայտություններ են կիրառվում` դատախազներն այդ հոդվածի մասով կույր են և խուլ: Ու ոչ միայն դատախազները, այլ քաղաքական ու հասարակական գործիչները, այդ հայտարարությունները անտեսելով ու չքննադատելով, հանցագործության մասնակիցն են դառնում:
«Հայ» բառը որպես վիրավորանք կիրառող Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքի` Հայկո Բաղդադի դեմ ներկայացրած հայցը այս դրսևորումների վերջին օրինակն է: Նման հայցին ընթացք տալը ամբողջությամբ ռասիզմ է: Հայ լինելը ճիշտ այնպես հանցագործություն չէ, ինչպես` թուրք լինելը: «Հայ » բառը չի կարող որևէ մեկի հանդեպ որպես վիրավորանք կիրառվել ճիշտ այնպես, ինչպես` թուրք բառը: Հանրային գործիչները պետք է ուշադրություն դարձնեն իրենց արտահայտություններին անկախ նրանից, թե ինչ կարգավիճակ ունեն»:
Դողանը, իր հարցադրման մեջ անդրադարձել է վերջին շրջանում հնչած ատելություն ու ռասիզմ պարունակող այլ հայտարարությունների:
Անիի ավերակներում Տիգրան Համասյանի համերգի առնչությամբ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությանը (MHP-ԱՇԿ) հարող ծայրահեղ ազգայնական «Ուլքյու օջաքլարը» կազմակերպության Կարսի մասնաճյուղի ղեկավարը հետևյալ հայտարարությունն էր արել`«Մենք էլ Կարսի փողոցներում հայերի որս սկսե՞նք»:
Հայ պատգամավորը` Արդարադատության նախարարի ուղղված իր գրության մեջ հետևյալ հարցերն է ուղղել.
2005 թվականից մինչև այսօր 216 հոդվածի հատկանիշներով քանի՞ հոգու վերաբերյալ է հետաքննություն կատարվել:
2005 թվականից մինչև այսօր 216 հոդվածի հատկանիշներով քանի՞ հոգու դեմ է դատավարություն սկսվել:
2005 թվականից մինչև այսօր 216 հոդվածի հատկանիշներով քանի՞ հոգի է դատապարտվել:
Նույն ժամանակահատվածում 216 հոդվածի շրջանակներում բացված դատավարություններից քանի՞սն է վերաբերել ազգային ու կրոնական փոքրամասնությունների դեմ կատարված հանցագործություններին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |