Տարածաշրջան13:53, 20 Հուլիս 2015
«ASİMDER»-ը սպառնում է խափանել հայերի պատարագը Վանի Սբ. Խաչ եկեղեցում

Թուրքական «ASİMDER» (այսպես կոչված` Հայկական անհիմն պնդումների դեմ կազմակերպություն) հակահայկական կազմակերպության ներկայացուցիչ Իրֆան Էրմիշը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են խոչընդոտել հայերի կողմից Վանի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցում ամենամյա պատարագի անցկացումը:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` Էրմիշը նշել է, որ հայկական պատարագի անցկացմանը խոչընդոտելու պատճառ այն, որ իբրև Հայաստանի իշխանություններն իրենց թույլ չեն տվել նամազ անել Երևանի կենտրոնում գտնվող Կապույտ մզկիթում:
Նա ասել է, որ այդ հարցում համագործակցելու են տեղի հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաև աշխատանք են տանելու Վանի բնակչության հետ: Հակահայ գործիչը պնդել է նաև, որ Սբ. Խաչ եկեղեցին «կառուցել են քրիստոնյա պեչենեկ թյուրքերը»:
Նշենք, որ Երևանում գտնվող Կապույտ մզկիթում նամազ անելու համար մուտքի արտոնագիր և անվտանգության երաշխիքներ ստանալու նպատակով «ASİMDER»-ը 2014-ի սեպտեմբերին պաշտոնապես դիմել էր Իրանում և Վրաստանում Հայաստանի դեսպանատներին:
Այս թեմայով արած հայտարարության մեջ Կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը, նշել է, որ իրենք դիմել Իրանում և Վրաստանում Հայաստանի դեսպանատներին այն բանից հետո, երբ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ընթացք չէր տվել, մուտքի արտոնագրի և անվտանգության երաշխիքի համար ներկայացրած իրենց պաշտոնական դիմումին:
Հիշեցնենք, որ Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվելուց հետո 2010 թվականից բացվել է թանգարանի կարգավիճակով:Այդ երկրի կառավարությունը տարին մեկ անգամ թույլատրվում է անցկացնել կրոնական արարողություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |