Իրավական13:39, 22 Հուլիս 2015
Թուրքիայում դադարեցվել է Twitter-ի արգելափակումը
Ուրֆայի նահանգային դատարանի որոշմամբ դադարեցվել է ավելի վաղ Twitter միկրոբլոգի հասանելիությունն արգելափակելու վերաբերյալ ընդունված որոշումը:
Թուրքական «Milliyet» թերթի կայքի հաղորդմամբ` արգելքը կապված է եղել դատարանի կողմից ընդունված այն որոշման հետ, ըստ որի արգելվել է Թուրքիայի Ուրֆա նահանգի Սուրուչ գավառում տեղի ունեցած ահաբեկչության մասին տեսանյութերի ու լուսանկարների տարածումը: Twitter-ի ժամեր տևած արգելքը վերացվել է այն բանից հետո, երբ կայքը հեռացրել է ահաբեկչությունը պատկերող նյութերը:
Թուրքական դատարանի վերոնշյալ վորոշման շրջանակներում Facebook և YouTube կայքերը նույնպես հեռացրել են Սուրուչի ահաբեկչությունը պատկերող նկարներն ու տեսանյութերը` խուսափելով հասանելիության արգելափակումից:
Նշենք, որ վերջին անգամ Թուրքիայում Twitter-ը արգելափակվել էր ապրիլ ամսին` իր սենյակում սպանված դատավոր Մեհմեթ Սելիմ Քիրազի սպանության մասին տեսանյութերի պատճառով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |