Հասարակական08:01, 23 Հուլիս 2015
Թուրք ազգայնականը, ով սպառնում էր Սիրիայում կտրել հայերի գլուխները, սպանվել է
Թուրքիայի ազգայնական «Ուլքու օջաքլար» (Իդեալիստական օջախներ) կազմակերպության անդամ Բուրաք Միշինջին, ով մեկնել էր Սիրիա` կռվելու, սպանվել է Սիրիայի ազգային պաշտպանական ուժերի կողմից:
Ըստ «Demokrathaber» լրատվական կայքի` Միշինջին նախքան Սիրիա մեկնելը հայտարարել էր, թե «գնում է հայերի և ալևիների գլուխները կտրելու»: Նա սպանվել է Սիրիայի Լաթաքիա շրջաններից մեկում տեղի թուրքմենների և Սիրիայի Ազգային պաշտպանական ուժերի միջև տեղի ունեցած բախման ժամանակ:
Թուրքիայում Միշինջիի հուղարկավորության արարողությանը տեղի է ունեցել Ստամբուլում: Վերջինիս թաղմանը մասնակցել են , Միշինջիի ընտանիքը, Թուրքիայի «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության Ստամբուլի պատգամավոր Մերալ Աքշեները, ինչպես նաև կազմակերպության բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք: Ներկա են եղլ նաև թուրքմեններ:
Հիշեցնենք, որ «Իդեալիստական օջախներ» ազգայնական ծայրահեղական կազմակերպության Կարսի մասնաճյուղի ղեկավար Թոլգա Ադըգյուզելը քննադատել էր աշխարհահռչակ ջազ-երաժիշտ Տիգրան Համասյանի տված համերգը հայկական պատմական մայրաքաղաք Անիում: Նաև նաև հանդես էր եկել սպառնալիքներով, նշելով, որ իրենց կազմակերպությունը Կարսի փողոցներում «որս» կսկսի հայերի դեմ, եթե իրենց համբերության բաժակը լցվի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |