Իրավական10:10, 24 Հուլիս 2015
Թուրքիայի ողջ տարածքում հակաահաբեկչական գործողություններ են իրականացվում

Թուրքիայի ողջ տարածքում իրականացվող լայնածավալ հակաահաբեկչական գործողություններին անվտանգության ուժերի հազարավոր անդամներ են մասնակցում: Արդեն կան 100-ավոր ձերբակալվածներ: Գործողությունների ընթացքում Թուրքիայում ահաբեկչական հայտարարված DHKP-C (Ժողովրդի փրկության հեղափոխական կուսակցություն-ճակատ) խմբավորման կին անդամներից մեկը սպանվել է:
Ստամբուլի 26 շրջաններում իրականացված միաժամանակյա գործողություններին մասնակցել տարբեր ստորաբաժանումների շուրջ 5 հազար ծառայողներ: 140-ից ավելի հասցեներում միաժամանակ իրականացված գործողությունների ժամանակ օդային աջակցության համար օգտագործվել են նաև ոստիկանական ուղղաթիռներ:
Թուրքական «Sabah» թերթի կայքի հաղորդմամբ` ձերբակալվածներից թվում շատ են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության, «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) երիտասարդական թևերի ու DHKP-C-ին (Ժողովրդի փրկության հեղափոխական կուսակցություն-ճակատ) անդամակցելու մեջ կասկածվողները:
Ստամբուլի գործողությունների արդյունքում ձերբակալվել է 98 մարդ, որոնցից 36-ը` օտարերկրացիներ են:
Ոստիկանական ուժերը գործողություններ են իրականացրել նաև Բուրսայում, որտեղ ձերբակալվել է 10 մարդ: Իզմիրում ձերբակալվել է 6, Անկարայում` 9, իսկ Ուրֆայում 35 անձ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |