Տարածաշրջան08:37, 25 Հուլիս 2015
PKK-ն վերսկսում է պարտիզանական պատերազմը Թուրքիայի դեմ

Հուլիսի 20-ին Սուրուչում տեղի ունեցած և 32 մարդու (մեծամասամբ քրդեր) կյանք խլած ահաբեկչությունից հետո Թուրքիայում լարվածությունն ավելացել է, իսկ «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) սկսած վրիժառության դեպքերն ավելի մեծ ծավալներ են ընդունել:
Թուրքական «Milliyet» թերթի կայքի հաղորդմամբ` երեկ գիշերային ժամերին Թուրքիայի քրդաբնակ Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում մի խումբ ՔԲԿ-ական ինքնաշեն նռնակներով հարձակում է իրականացրել ջրցան մեքենայի մեջ հերթապահող երկու ոստիկանի վրա: Երկու ոստիկաններն էլ վիրավորվել են: Նրանցից մեկի վիճակը ծանր է: Պայթյունն իրականացնելուց հետո անհայտ ուղղությամբ հեռացած ՔԲԿ-ականներին հայտնաբերելու նպատակով ոստիկանությունը լայնամասշտաբ գործողություններ է սկսել:
Մեկ այլ դեպք էլ տեղի է ունեցել Դիարբեքիրում: ՔԲԿ-ի մի խումբ զինյալներ կանգնեցրել են Ստամբուլի ոստիկանական բաժանմունքներից մեկում աշխատող մի ոստկանի մեքենան: Ոստիկանը Դիարբեքիրով ուղևորվելիս է եղել Մուշ: Զինյալները բաց են թողել ոստիկանության սպայի ընտանիքին, սակայն սպային իրենց հետ տարել են սարեր:
Կրկին երեկ երեկոյան ժամերին անհայտ անձինք նռնակ են պայթեցրել Դիարբեքիրի ոստիկանական բաժանմունքի այգում, ինչի հետևանքով թեթև վիրավորում են ստացել ոստիկանության 7 ծառայողներ:
Թուրքական ավիացիայի կողմից ՔԲԿ-ի` Հյուսիսային Իրաքում տեղակայված ռազմական ճամբարները ռմբակոծելուց հետո էլ հայտարարություն է տարածել ՔԲԿ-ի ռազմական թև հանդիսացող Ժողովրդի պաշտպանության ուժերի (HPG) մամուլի ծառայությունը: Հայտարարության մեջ նշված է, որ հուլիսի 24-ին թուրքական ավիացիայի կողմից ՔԲԿ-ի ճամբարները ռմբակոծելուց հետո հրադադարը (Թուրքիայի և ՔԲԿ-ի միջև-EH) անիմաստ է դառնում:
Հիշեցնենք, որ երեկ թուրքական F-16 կործանիչները Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դիրքերը ռմբահարելուց հետո, ավիահարվածներ են հասցրել նաև Հյուսիսային Իրաքում գտնվող ՔԲԿ-ի ռազմական ճամբարների ուղղությամբ: Թուրքական կործանչները հարվածել են Գարեում, Հաֆթանինում, Մեթինայում և Ավաշինում գտնվող ՔԲԿ-ի ռազմական ճամբարներին: Նշվում է , որ հարվածներ են հասցվել նաև Իրաքի Քանդիլ քաղաքում գտնվող ՔԲԿ-ի գլխավոր ռազմական ճամբարներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |