Հասարակական13:36, 27 Հուլիս 2015
Աթեշյան. «Աղթամարի եկեղեցում մատուցվող պատարագի նկատմամբ նախկին խանդավառությունը չկա»

Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտնել է, որ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում մատուցվող պատարագի նկատմամբ նախկին խանդավառությունն այլևս չկա:
Թուրքական «Emlakgazeten» լրատվական կայքը տեղեկացմամբ՝ Աթեշյանը, խոսելով Աղթամարում 2015թ. սեպտեմբերին մատուցվելիք պատարագի մասին, նշել է, որ ամեն տարի նկատելի է պատարագին մասնակիցների քանակի նվազումը:
Աթեշյանը, նշելով, որ դեռևս իրենց հայտնի չէ, թե պատարագին քանի հոգի է մասնակցելու, ասել է, որ մասնակիցների թիվը պարզ կլինի 15-20 օրվա ընթացքում: Այնուամենայնիվ, պատրիարքի փոխանորդը համոզմունք է հայտնել, որ այս տարի էլ այն բազմամարդ կլինի: Նա հայտնել է նաև, որ այդ օրը 2 հարսանեկան արարողություն կկատարվի:
Աթեշյանը տեղեկացրել է, որ ուխտագնացություններ են կատարվում դեպի Թուրքիայի տարբեր նահանգներ: Ըստ Աթեշյանի՝ այդ այցելությունները բավականին շատ են և երբեմն մարդիկ, մեկ անգամ ուխտագնացության գնալով, հաջորդին չեն ցանկանում մասնակցել:
Աթեշյանը նաև անդրադարձել է Վարագավանքի վերականգնման խնդրին:
«Յոթ վանքի (Վարագավանք) նման մի քանի վանքեր ունենք, որոնց նախագծերը պատրաստ են, սակայն որևէ կերպ կյանքի չեն կոչվում: Այդ վանքերի վերանորոգումը կնպաստի, որ նման պատարագները ավելի բազմամարդ լինեն: Ահա թե ինչու ենք կարևորում այդ նախագծերի իրագործումը»,- նկատել է Աթեշյանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |