Տարածաշրջան13:57, 27 Հուլիս 2015
Ստամբուլում ապամոնտաժել են Գեզիի ցույցերի խորհրդանիշ գունավոր աստիճանները

Ստամբուլում ապամոնտաժել են Գեզի զբոսայգու քանդման դեմ 2013 թվականին տեղի ունեցած բողոքի ցույցերի խորհրդանիշներից մեկը դարձած «գունավոր աստիճանները»: Ըստ թուրքական «Radikal» թերթի կայքի` աստիճանների քանդման մասին որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել:
Քանդման աշխատանքները պատկերող լուսանկարը իր «Twitter»-ի էջում տեղադրել է «Oz» անունով անհայտ մի օգտատեր և գրել, որ դրանք քանդվում են շատ հին լինելու պատճառով` միաժամանակ տեղեկացնելով, որ կառուցվելու են նոր աստիճաններ:
Հիշեցնենք, որ 2013-ի մայիսի 28-ից Թուրքիայում սկսված զանգվածային բողոքի ցույցերի պատճառն իշխանությունների քաղաքաշինական նոր ծրագիրն էր, ըստ որի, Ստամբուլի կենտրոնական Գեզի զբոսայգու մեծ մասը պետք է ոչնչացվեր, իսկ ծառերը` հատվեին: Զբոսայգու ոչնչացմանն ու ծառահատմանն ընդդիմացած ցուցարարների դեմ թուրքական ոստիկանությունը բիրտ ուժ կիրառեց` օգտագործելով արտասվաբեր գազ, ջրցան մեքենաներ, պլաստիկ փամփուշտներ և հատուկջոկատայիններ: Հետևանքը եղավ այն, որ բնապահպանական բնույթի ցույցերն աստիճանաբար վերածվեցին հակառավարական ակցիաների և ընդգրկեցին Թուրքիայի տասնյակ քաղաքներ: Ցուցարարների ու ոստիկանների բախումների ընթացքում ձերբակալվեցին հարյուրավոր ակտիվիստներ, վիրավորվեցին բազմաթիվ մարդիկ և գրանցվեց 6 զոհ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |