Տարածաշրջան13:41, 27 Հուլիս 2015
Բրիտանական պարբերական. «Թուրքիան համագործակցում է «Իսլամական պետության հետ»

Բրիտանական «Observer» պարբերականի թղթակից Մարտին Չուլովի նոր մանրամասներ է հրապարակել այն մասին, որ Թուրքիան նավթի արտահանման գործում աջակցություն է ցուցաբերում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությանը:
Աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ-ի հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները մայիսին Սիրիայում ԻՊ լիդերներից մեկի նկատմամբ հատուկ գործողություն են իրականացրել, որը գաղտնի է պահվել հարևան երկրներից: Խոսքը Էբու Սայյաֆի մասին է՝ հայտնի որպես ԻՊ-ի կողմից իրականացվող նավթի ապօրինի առևտրի պատասխանատու ղեկավար: 2013-ից ի վեր Սայյաֆը գլխավոր դերակատարում է ունեցել Սիրիայի արևելյան շրջաններից արդյունահանված նավթը երկրից ապօրինի ճանապարհով արտահանելու գործում:
Համաձայն բրիտանական պարբերականի՝ Սիրիայից ապօրինի արտահանված նավթի ամենակարևոր գնորդներից մեկը եղել է Թուրքիան: Ահաբեկչական խմբերի և Թուրքիայի միջև առևտրական կապերը, նրանց համագործակցության ակնհայտ ապացույցը լինելով, արժանացել են ԱՄՆ-ի և Եվրոպայի խիստ արձագանքին:
Ենթադրվում է, որ 2013-ի առաջին կիսամյակի ընթացքում ԻՊ-ը նավթի առևտրից օրական 1-4 մլն դոլար եկամուտ է ստացել, ինչի հետևանքով սահմանափակ հնարավորություններով կառույցը վերածվել է հարևան երկրների սահմանների համար սպառնալիք ներկայացնող ուժի, որը կարող է ներգրավել անգամ այլ երկրների զինյալներին:
Նշվում է նաև այն մասին, որ Սիրիայում ծայր առած բռնություններն ու անկայունությունը տարածվել է նաև տարածաշրջանի այլ երկրների վրա՝ զգացվելով Թուրքիայում, Հորդանանում, Իրանում, Իրաքում և Լիբանանում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |