Միջազգային08:08, 27 Հուլիս 2015
ՆԱՏՕ-ն Թուրքիայի առաջարկով արտահերթ ժողով կգումարի

ՆԱՏՕ-ն դրական է պատասխանել է Թուրքիայի` արտահերթ ժողով հրավիրելու կոչին: Թուրքական «Haber3» լրատվական կայքի հաղորդմամբ` հուլիսի 28-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոնտելբերգի նախագահությամբ տեղի կունենա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների արտահերթ ժողովը:
Այս թեմայով կատարած հայտարարության մեջ Ստոլտենբերգը, նշելով, որ Թուրքիայի դեմ կատարված հարձակումից հետո վիճակը լրջացել է, հայտնել է, որ ժողովի ժամանակ Թուրքիան դաշնակից պետություններին տեղեկություններ կհաղորդի ձեռք առնված միջոցների վերաբերյալ:
«ՆԱՏՕ-ն ուշի ուշով հետևում է իր դաշնակիցների շուրջ տեղի ունեցող զարգացումներին ու համերաշխություն հայտնում Թուրքիային»,- նկատել է Ստոլտենբերգը:
Թուրքիայի արտգործնախարարության՝ ավելի վաղ կատարած հայտարարության մեջ էլ նշվում էր. «Մեր ազգային անվտանգությանն ուղղված վերջին հարձակումների ու սպառնալիքների դեմ կատարված քայլերի մասին մեր դաշնակիցներին տեղեկացնելու և խորհրդակցություներ անցկացնելու նպատակով Հյուսիսատլանտյան դաշինքի 4. հոդվածի շրջանակներում ՆԱՏՕ-ի խորհուրդը առաջիկա շաբաթվա մեջ մեր կողմից հրավիրվել է նիստի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |